Գործադիր օգնական

Գրանդ Մաստեր

 Տվյալ աշխատանքը դիտել են:  825

  • Լրիվ դրույք
  • 2024-11-30
  • Masis

«Գրանդ Մաստեր» ընկերությունն աշխատանքի է հրավիրում Ընդհանուր բաժնում մասնագետի թափուր հաստիքը համալրելու համար։

Այս հաստիքում Դուք պատասխանատու եք լինելու Ընկերության տնօրենի հանձնարարականների կատարման վերահսկողության և Ընկերության բնականոն աշխատանքի ապահովման համար։

Ներկայացվող պահանջներ

  • Ադմինիստրատիվ աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն
  • Բարձրագույն կրթություն
  • Համակարգչային հմտություններ՝ MS Office – Word, Excel, 1C-ի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն
  • Անգլերեն, ռուսերեն լեզուների իմացություն
  • Պարտաճանաչություն
  • Սթրեսակայունություն
  • Ուշադրություն մանրուքների հանդեպ
  • Հաղորդակցման հմտությունների բարձր մակարդակ
  • Պատասխանատվության զգացում
  • Ժամանակի կառավարման հմտություններ
  • Թիմում աշխատելու ունակություն
  • Բարեվարքություն (աշխատանքային պարտականություններն ազնվորեն, բարեխղճորեն կատարում, աշխատանքային հարաբերությունների մեջ օրինավոր, պարկեշտ վարքագծի դրսևորում)

Պարտականություններ

  • Ընդունել, ուղարկել և գրանցել նամակագրությունը, փոխանցել համապատասխան ստորաբաժանումներ
  • Կատարել ստացվող և ուղարկվող թղթակցության համակարգում և պահպանել ընթացիկ արխիվի փաստաթղթերը (էլեկտրոնային և թղթային տարբերակներով)
  • Վարել փաստաթղթաշրջանառությունը, մասնավորապես՝ կազմակերպել դիմումների, զեկուցագրերի և այլ փաստաթղթերի հաստատումը ղեկավարության կողմից
  • Ապահովել գործերի պահպանությունը և սահմանված ժամկետներում արխիվ հանձնումը
  • Պատասխանել հեռախոսազանգերին, տալ անհրաժեշտ ինֆորմացիա
  • Իրականացնել վերահսկողություն տնօրենի հանձնարարականների կատարման նկատմամբ
  • Կազմակերպել այցելուների ընդունելությունը

Պայմաններ և այլ դրույթներ

  • Ընկերությունն աշխատակիցներին ապահովում է Երևան-Մասիս-Երևան անվճար տրանսպորտով: Ավտոբուսը Երևանից Մասիս հասնում է 15-20 րոպեում:
  • Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ, որոնց կարող եք ծանոթանալ ստորև:
  • Ընկերությունը տալիս է մասնագիտական և կարիերային աճի հնարավորություն:
  • Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից:
  • Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ Ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար։

Տվյալ հաստիքին դիմելու համար Ձեր անձնական տվյալները կարող եք ուղարկել [email protected]m էլեկտրոնային հասցեին, վերնագիր դաշտում նշելով "Գործադիր օգնական - TheJobs.am":

Այլ աշխատանքներ