Կառավարման համակարգերի մասնագետ

1720 просмотров Полный рабочий день 2025-07-27 Masis

Կառավարման համակարգերի մասնագետը պատասխանատու է ընկերությունում գործող կառավարման համակարգերի և ստանդարտների պահանջների կատարման համակարգման, փաստաթղթաշրջանառության կազմակերպման, ներքին աուդիտների անցկացման, արտաքին աուդիտներին նախապատրաստման և բարելավումների նախաձեռնման համար։

 Պարտականություններ

  • Աշխատանք ընկերության ստորաբաժանումների հետ և ընկերությունում գործող կառավարման համակարգերի և ստանդարտների պահանջների կատարման համակարգում և վերահսկողություն
  • Ընկերությունում գործող կառավարման համակարգերով և ստանդարտներով պահանջվող փաստաթղթաշրջանառության կազմում, համակարգում և վերահսկողություն
  • Ընկերությունում գործող կառավարման համակարգերի և ստանդարտների պահանջների կատարման ներքին աուդիտների իրականացում, հաշվետվությունների կազմում
  • Ընկերության նախապատրաստում կառավարման համակարգերի և ստանդարտների գծով արտաքին աուդիտների
  • Ընկերության կառավարման համակարգում բարելավումների նախաձեռնում

 Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • MS Word, Excel, Internet, էլ. փոստ
  • Անգլերենի, ռուսերենի և հայերենի իմացություն
  • Վերլուծական մտածողություն
  • Ուշադրություն մանրամասների հանդեպ
  • Հաղորդակցման հմտությունների բարձր մակարդակ
  • Պատասխանատվության զգացում
  • Սովորելու և բարդ խնդիրներ լուծելու բարձր պատրաստակամություն
  • Ժամանակի կառավարման հմտություններ
  • Նախագծերի կառավարման փուլերի և գործընթացների մասին պատկերացում
  • Նախաձեռնողականություն

 Պայմաններ և այլ դրույթներ

  • Կառավարման միջազգային ստանդարտների հետ աշխատելու փորձը պարտադիր չէ (սակայն այդպիսի փորձի առկայությունը կդիտվի որպես առավելություն): Աշխատողն ընկերությունում կստանա բոլոր անհրաժեշտ վերապատրաստումները:
  • Աշխատանքը վեցօրյա գրաֆիկով է:
  • Ընկերությունն աշխատակիցներին ապահովում է Երևան-Մասիս-Երևան անվճար տրանսպորտով: Ավտոբուսը Երևանից Մասիս հասնում է 15-20 րոպեում:

Другие работы