Կոմերցիոն բաժնի մասնագետը ներգրավված է լինելու ներմուծման և արտահանման գործընթացների իրականացման մեջ։ Մասնագետը հաղորդակցվելու է գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ ապահովելով ժամանակին ու կանոնակարգված ներմուծման և արտահանման գործընթացները։
Պարտականություններ
- Գործարար նամակագրության և հեռախոսազանգերի վարում։
- Թարգմանությունների կատարում։
- Մատակարարվող և արտահանվող ապրանքների գների, ժամկետների, պայմանագրի այլ կետերի շուրջ բանակցային գործընթացների իրականացում։
- Նոր ապրանքատեսակների համար հարցումների կազմում և ղեկավարի առաջադրանքով պատվերների ձևակերպում։
- Լավագույն գնային և ապրանքային առաջարկներ ներկայացնող ընկերությունների համեմատական վերլուծության կազմում։
- Բեռնափոխադրող ընկերությունների մրցակցային առաջարկների ուսումնասիրություն, բեռնափոխադրման գործընթացի կազմակերպում։
- Ճանապարհատրանսպորտային փաստաթղթերի պատրաստում։
- Ներմուծման և արտահանման ողջ գործընթացի կազմակերպում։
- Մաքսազերծման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի կազմում։
- Անհրաժեշտ հաշվետվությունների կազմում և ներկայացում։
- Պահանջվող ապրանքատեսականու գծով Ընկերության որակական և գնային չափանիշների համաձայն արտաքին շուկայի ուսումնասիրում։
Պահանջվող որակավորումներ
- Ներմուծման, արտահանման և լոգիստիկայի ոլորտում փորձառությունը ցանկալի է,
- Բարձրագույն կրթություն,
- Համակարգչային գիտելիքներ՝ MS Office-Word, Excel, Outlook, 1C-ի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
- Միջազգային առևտրի կանոնների, մաքսազերծման գործընթացի վերաբերյալ գիտելիքների առկայությունը / INCOTERMS / ցանկալի է,
- Հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուների գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց ունակություն,
- Գործարար հաղորդակցման և բանակցությունների վարման հմտություններ,
- Ժամանակի կառավարման հմտություններ,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Խնդրահարույց իրավիճակներում արագ կողմնորոշվելու և լուծումներ տալու ունակություն, Պատասխանատվության բարձր զգացում,
- Վերլուծական մտածողություն,
- Ուշադրություն մանրուքների հանդեպ,
- Գերազանց հաղորդակցման և միջանձնային հմտություններ,
- Նախաձեռնողականություն,
- Բարեվարքություն։
Պայմաններ և այլ դրույթներ
- Ընկերությունն աշխատակիցներին ապահովում է Երևան-Մասիս-Երևան անվճար տրանսպորտով: Ավտոբուսը Երևանից Մասիս հասնում է 15-20 րոպեում:
- Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ։
- Ընկերությունը տալիս է մասնագիտական և կարիերային աճի հնարավորություն։
- Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից։
- Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ Ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար։