«Գրանդ Մաստեր» ընկերությունն աշխատանքի է հրավիրում Ընդհանուր բաժնում մասնագետի թափուր հաստիքը համալրելու համար։
Այս հաստիքում Դուք պատասխանատու եք լինելու Ընկերության տնօրենի հանձնարարականների կատարման վերահսկողության և Ընկերության բնականոն աշխատանքի ապահովման համար։
Ներկայացվող պահանջներ
- Ադմինիստրատիվ աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն
- Բարձրագույն կրթություն
- Համակարգչային հմտություններ՝ MS Office – Word, Excel, 1C-ի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն
- Անգլերեն, ռուսերեն լեզուների իմացություն
- Պարտաճանաչություն
- Սթրեսակայունություն
- Ուշադրություն մանրուքների հանդեպ
- Հաղորդակցման հմտությունների բարձր մակարդակ
- Պատասխանատվության զգացում
- Ժամանակի կառավարման հմտություններ
- Թիմում աշխատելու ունակություն
- Բարեվարքություն (աշխատանքային պարտականություններն ազնվորեն, բարեխղճորեն կատարում, աշխատանքային հարաբերությունների մեջ օրինավոր, պարկեշտ վարքագծի դրսևորում)
Պարտականություններ
- Ընդունել, ուղարկել և գրանցել նամակագրությունը, փոխանցել համապատասխան ստորաբաժանումներ
- Կատարել ստացվող և ուղարկվող թղթակցության համակարգում և պահպանել ընթացիկ արխիվի փաստաթղթերը (էլեկտրոնային և թղթային տարբերակներով)
- Վարել փաստաթղթաշրջանառությունը, մասնավորապես՝ կազմակերպել դիմումների, զեկուցագրերի և այլ փաստաթղթերի հաստատումը ղեկավարության կողմից
- Ապահովել գործերի պահպանությունը և սահմանված ժամկետներում արխիվ հանձնումը
- Պատասխանել հեռախոսազանգերին, տալ անհրաժեշտ ինֆորմացիա
- Իրականացնել վերահսկողություն տնօրենի հանձնարարականների կատարման նկատմամբ
- Կազմակերպել այցելուների ընդունելությունը
Պայմաններ և այլ դրույթներ
- Ընկերությունն աշխատակիցներին ապահովում է Երևան-Մասիս-Երևան անվճար տրանսպորտով: Ավտոբուսը Երևանից Մասիս հասնում է րոպեում:
- Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ, որոնց կարող եք ծանոթանալ ստորև:
- Ընկերությունը տալիս է մասնագիտական և կարիերային աճի հնարավորություն:
- Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից:
- Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ Ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար։
Տվյալ հաստիքին դիմելու համար Ձեր անձնական տվյալները կարող եք ուղարկել [email protected]m էլեկտրոնային հասցեին, վերնագիր դաշտում նշելով "Գործադիր օգնական - TheJobs.am":