Պայմաններ


Սույն պայմանները սահմանում են TheJobs.am կայքից օգտվելու կանոնները, կողմերի իրավունքներն ու պարտականությունները: TheJobs.am կայքից օգտվելով կամ մուտք գործելով՝ Դուք համաձայնվում եք ներքոշարադրյալ դրույթներին:

TheJobs.am կայքի օգտատերերը բաժանվում են երկու խմբի՝

1. Կայքի ծառայություններից օգտվողներ` գործատուներ և աշխատանք որոնողներ:
2. Կայքի այցելուներ(հյուրեր)

Աշխատանք որոնողը կայքից օգտվում է աշխատանք փնտրելու, CV(ռեզյումե) տեղադրելու, թափուր աշխատատեղերին դիմելու նպատակով:

Գործատուն(ընկերությունը) գրանցվելուց հետո լրացնում է ընկերության տվյալները և ընտրում է համապատասխան փաթեթը, որից հետո տեղադրում է աշխատանքի կամ դասընթացի հայտարարություններ, փնտրում է աշխատակիցների աշխատանք որոնողների կոմղից լրացված CV-ների(ռեզյումեների) շնորհիվ: Ընկերության տվյալները լրացնելուց հետո այն հասանելի է դառնում կայքի այցելուների(հյուրեր) համար կայքի "Ընկերություններ" բաժնում:

TheJobs.am կայքից կարող են օգտվել առնվազն 18 տարեկան լրացած անձիք: Մինչև չափահաս դառնալը կայքից օգտվելը թույլատրվում է օգտատիրոջ ծնողի կամ այլ պատասխանատու չափահաս անձի հսկողությամբ։

Որպես TheJobs.am կայքի ծառայություններից օգտվելիս դուք երաշխավորում եք, որ ձեր տրամադրած ցանկացած տեղեկություն հավաստի է և ամբողջական: TheJobs.am-ը պատասխանատվություն չի կրում հայտարարությունների բովանդակության, դրանց հավաստիության, ծառայությունների միջոցով հասանելի դարձած որևէ տեղեկության օգտագործման հետևանքով առաջացած վնասի համար:

Հայտարարություններ հրապարակելիս անհրաժեշտ է պահպանել ՀՀ օրենսդրությունը, զերծ մնալ կրոնով, տարիքով, ռասայով, սեռով, սոցիալական վիճակով և այլ խտրականության սահմանումից:

Արգելվում է TheJobs.am կայքն օգտագործել անօրինական նպատակներով: Արգելվում է կայքում հրապարակված տեղեկությունների վերարտադրումը, պատճենումը և այլ կերպ մշակումը առևտրային նպատակներով:

Յուրաքանչյուր ոչ իրավաչափ գործողության հետևանքով կայքի ադմինիստրատորը կարող է հեռացնել օգտատիրոջը։ TheJobs.am-ը կարող է չհաստատել հայտարարությունների տեղադրումը, հեռացնել դրանք կայքից, ինչպես նաև սահմանափակել ծառայություններից օգտվելու հնարավորությունը և ապակտիվացնել TheJobs.am-ում Ձեր հաշիվը հետևյալ պատճառներից/հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում՝

1. Օգտագործման պայմանների կամ Գաղտնիության քաղաքականության դրույթների խախտումների
2. Ձեր կողմից հաշվի ապակտիվացման դիմումի
3. Ձեր կողմից ապօրինի գործողությունների կատարման և իրավապահ մարմինների պահանջների
4. Ծառայությունների համար Ձեր կողմից չվճարման
5. Տեխնիկական կամ անվտանգության խնդիրների, որոնց պատճառով առաջացած հնարավոր վտանգները կանխելու համար անհրաժեշտ է սահմանափակումներ մտցնել


Գաղտնիության քաղաքականությունը


Կայքի հանրամատչելի հատվածները օգտագործելիս Դուք պարտավոր չեք տրամադրել Ձեր վերաբերյալ որևէ անձնական տեղեկություններ և նման ձևով կայքից օգտվելու ժամանակ մենք չենք հսկում կամ հավաքագրում Ձեր անձը նույնացնող որևէ տեղեկություն:
Կայքի ոչ հանրամատչելի հատվածները օգտագործելիս Ձեր կողմից տրամադրվող տվյալների նկատմամբ TheJobs.am կայքի կողմից ապահովվում է գաղտնիություն: TheJobs.am -ը հավաքագրում է աշխատանք որորնողների և Գործատու հանդիսացող հաճախորդների վերաբերյալ միայն այն տեղեկատվությունը, որն արտացոլվում է TheJobs.am հարթակում և անհրաժեշտ է աշխատանք/աշխատակից փնտրելու համար: Ինքնակենսագրականը (Rezume, CV) լրացնելուց հետո այն հասանելի է լինելու միայն գործատուներին, ովքեր հնարավորություն կունենան իրենց համար գտնել համապատասխան մասնագետ: Ձեր կողմից տրամադրվող յուրաքանչյուր նյութ, գրառում կամ ցանկացած տեղեկատվություն, որը կապված է ինքնակենսագրականի հետ կամ ոչ, հասանելի է դառնում գործատուներին: Ուստի հորդորում ենք տեղադրել հնարավորինս իրականությանը համապատասխանող տեղեկատվություն՝ հետագա թյուրիմացություններից խուսափելու համար: TheJobs.am -ը ոչ մի նպատակով(օրինակ՝ մատուցվող ծառայությունների և սպասարկման որակի բարելավում) չի օգտագործում Օգտատիրոջ մասին տեղեկությունները:

TheJobs.am -ը չի կարող տրամադրել Օգտատիրոջ վերաբերյալ տեղեկություններ որևէ երրորդ անձի, բացառություն են կազմում հետևայալ դեպքերը`

1. Դրա համար տրվել է Ձեր անմիջական համաձայնությունը
2. Դա նախատեսված է գործող օրենսդրությամբ և օրենքով սահմանված կարգով կամ կատարվում է՝ ըստ դատարանի որոշման

Մենք պատասխանատվություն չենք կրում մեզ տրամադրած անձնական տվյալների Ձեր կողմից 3-րդ կողմին հասանելի դարձնելու համար:

TheJobs.am -ը չի հավաքում որևե տվյալներ այն սարքավորման մասին, որից մուտք է եղել կայք, ինչպես նաև վեբ բրաուզերի և IP հասցեի, ժամանակացույցի, համակարգչային cookie-ների վերաբերյալ տվյալներ:

Դուք իրավունք ունեք պահանջելու ջնջել Ձեր տրամադրած անձնական տվյալները՝ նամակ գրելով [email protected] էլ. հասցեին:

TheJobs.am կայքում օգտվողների (աշխատանք փնտրողների) կողմից ներբեռնված անձնական տվյալները մշակվում և պահպանուվում են բացառապաես գործատուների կողմից աշխտաողների ռեզյումեները տեսնելու և հնարավոր աշխատանք առաջարկելու նպատակով: Աշխատանք փնտրողների կողմից լրացված անձնական տվյալները հասանելի են բացառապես կայքում գրանցված՝ մեր կողմից հաստատված գործատուներին:

Կայքի շահագործման ընթացքում կայքի բազայում ներբեռնված անձնական տվյալները այլ նպատակներով չեն օգտագործվում: Աշխատանք փնտրողների անձնական տվյալները պահպանվում են սերվերի վրա տեղադրված բազայում և իրականացվում է ամենօրյա կրկնօրինակում:

Յուրաքանչյուր օգտվող կայքում իր էջից կարող է անձանբ հեռացնել իր անձնական տվյալները(ռեզյումե) և դրանք կհեռացվեն մեր բազայից և այլևս հասանելի չեն լինի, կամ կարող է դիմել կայքի ադմինիստրատորին [email protected] էլ փոստի միջոցով և տվյլաները կհեռացվեն ադմնինիստրատորի կողմից:

Կայքի ադմինիստրացիան երաշխավորում է օգտվողների (աշխատանք փնտրողների) ներբեռնած անձնական տվյալների գաղտնիությունը՝ համաձայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների:

TheJobs.am -ը կարող է ժամանակ առ ժամանակ իր Օգտատերերին էլ-փոստի և այլ հաղորդակցման միջոցներով Օգտատիրոջ վերաբերյալ տվյալների թարմացման հարցում ուղարկել: TheJobs.am -ն ունի անվտանգության համակարգեր, որոնց նպատակն է պաշտպանել Օգտատիրոջ վերաբերյալ տեղեկությունները կորստից, վնասումից, անթույլատրելի օգտագործումից ցանկացած երրորդ անձանց կողմից: Մենք ժամանակ առ ժամանակ կարող ենք ամբողջությամբ կամ մասամբ փոխել Գաղտնիության քաղաքականությունը: Վերջինիս փոփոխության կամ լրացման դեպքում Գաղտնիության քաղաքականության նորացված տարբերակը՝ հրապարակման փոփոխված ամսաթվով, կհրապարակվի մեր կայքում: Փոփոխություններն ուժի մեջ են մտնում կայքում տեղադրման պահից, ինչից հետո մեր կայքից օգտվելը նշանակում է, որ Դուք ընդունում եք Գաղտնիության քաղաքականության պայմանների փոփոխությունները:

Մենք հնարավորինս շատ միջոցներ ենք ձեռնարկում՝ ապահովելու Ձեր անձնական տվյալների պաշտպանությունը չթույլատրված կամ պատահական հասանելիությունից, ոչնչացումից, փոփոխումից, արգելափակումից, պատճենումից, հրապարակումից, տարածումից, դրանցով այլ անձանց անօրինական գործողություններից: Այնուամենայնիվ, այն քիչ հավանական դեպքերում, երբ մենք կարծում ենք, որ մեր ստացած անձնական տվյալների գաղտնիությունը կարող է վտանգվել, մենք ձեզ կարող ենք տեղեկացնել դրա մասին հնարավորինս շուտ: