Գրաֆիկ դիզայներ

Գրանդ Մաստեր

 Տվյալ աշխատանքը դիտել են:  2106

  • Լրիվ դրույք
  • 2025-01-20
  • Masis

Որպես գրաֆիկ դիզայներ Դուք ստեղծելու եք Ընկերության վիզուալ կոնտենտը, ինչպես նաև պատասխանատու եք լինելու Ընկերության արտադրանքի փաթեթավորման արտաքին տեսքի, ինչպես նաև տարբեր հարթակներում և միջոցառումներին Ընկերության վիզուալ ներկայանալիության համար։

Աշխատանքային պարտականությունները:

  • Ընկերության և պատվիրատու ընկերությունների կոնցեպտին համապատասխան տարատեսակ վիզուալ պրոդուկտների ստեղծում, 
  • Վիզուալ տարրերի՝ լոգոների, բաներների, պոստերների, բրոշուրների, սոցիալական ցանցերի հրապարակումների վիզուալների, տուփերի և այլնի գրաֆիկական ձևավորում,
  • Մակետների դիզայնի իրականացում, 
  • Զանազան օբեկտների 3D մոդելավորում և ռենդերինգ,
  • Անիմացիաների ստեղծում,
  • Լուսանկարների մշակում։

Պահանջվող որակավորումները:

  • Բարձրագույն կրթություն դիզայնի կամ հարակից ոլորտում,
  • Առնվազն 2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ,
  • Հայերենի, ռուսերենի և անգլերենի իմացություն
  • Adobe Illustrator, Photoshop, Corel Draw, In Design և եռաչափ գրաֆիկական ծրագրերի իմացություն
  • Ստեղծագործ մտածողություն,
  • Ծավալա-տարածքային մտածողություն,
  • Ճշտապահություն, ազնվություն, ոչ կոնֆլիկտային բնավորություն,
  • Վերջնաժամկետներին հետևելու ունակություն
  • Պատասխանատվության զգացում,
  • Նախագծերի կառավարման փուլերի և գործընթացների մասին պատկերացում
  • Նախաձեռնողականություն
  • Սովորելու և բարդ խնդիրներ լուծելու բարձր պատրաստակամություն
  • Ուշադրություն մանրուքների նկատմամբ
  • Առաջնորդություն,
  • Թիմում աշխատելու ունակություն,
  • Բարեվարքություն (integrity) և ազնվություն:

Տվյալ հաստիքին դիմելու համար Ձեր անձնական տվյալները կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին, վերնագիր դաշտում նշելով "Գրաֆիկ դիզայներ - TheJobs.am":

Այլ աշխատանքներ