Մեր մասին
The Jobs -ը աշխատանքի ճշգրիտ և արագ որոնման և աշխատակազմի ընտրության համար նախատեսված հարթակ է, որը հանդիսանում է աշխատակիցների առցանց հավաքագրման առաջատարներից մեկը: Ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանի և Արցախի տարբեր քաղաքներում գործատուներին և թափուր հաստիքների հավակնորդներին օրական 24 ժամ, տարեկան 365 օր մատուցել աշխատակիցների ընտրության և աշխատանք փնտրելու ծառայություններ:
Մեր կայքում գործատուների կողմից հայտարարված թափուր աշխատատեղերի և աշխատանք փնտրողների ռեզյումեների բազան համալրվում, թարմացվում է ամեն օր՝ դրանով իսկ հնարավորություն ընձեռելով աշխատանք փնտրողներին դիմել միայն հուսալի աշխատատեղերի համար, իսկ գործատուներին՝ գտնել լավագույն մասնագետներ:
Գործատու
Գրանցվելուց հետո անհրաժեշտ է ստեղծել Ձեր ընկերության էջը, որպեսզի հնարավորություն ստանաք տեղադրել Ձեր ընկերությունում առկա թափուր հաստիքների և դասընթացների վերաբերյալ հայտարարություններ։
Ընկերության էջը լրացնելուց հետո տվյալները կհայտնվեն կայքի "Ընկերություններ" բաժնում և հասանելի կլինեն կայքի բոլոր այցելուներին:
Կառավարման վահանակը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր ընկերությանն ավելացնել ինչպես աշխատատեղի, այնպես ել դասընթացի հայտարարություն, որը մինչ կայքում հայտնվելը կստուգի կայքի մասնագետի կողմից:
Կառավարման վահանակը հնարավորություն է տալիս նաև դիտել (որոնել ըստ մասնագիտությունների) թեկնածուների կողմից լրացված ռեզյումեները:
Վահանակի "Դիմորդներ" բաժնում կարող եք տեսնել բոլոր այն թեկնածուներին, որոնք դիմել են Ձեր իսկ կողմից տեղադրված թափուր հաստիքի համար:
Թեկնածու
Կայքում տեղադրված հայտարարությունները (աշխատատեղեր, դասընթացներ) կարող եք դասակարգել ըստ ոլորտների, տարածաշրջանի, մասնագիտության և գտնել Ձեզ համապատասխանները:
Գրանցվելուց հետո հարթակը հնարավորություն կտա Ձեզ ստեղծել անձնական ռեզյումե, ինչպես նաև, ցանկության դեպքում կցել Ձեր արդեն իսկ ունեցած ռեզյումեի ֆայլը, որից հետո Ձեր կողմից լրացված տվյալները հասանելի կդառնան գործատուներին՝ հնարավորություն ընձեռելով վերջիններիս Ձեզ աշխատանք առաջարկել:
Ձեր նախընտրած թափուր հաստիքին դիմելու համար կարող եք ուղարկել Ձեր ռեզյումեն գործատուի կողմից նշված էլ-փոստին կամ հայտարարության էջում սեղմել "Դիմել հաստիքի համար" կոճակը: "Դիմել հաստիքի համար" կոճակը կաշխատի այն թեկնածուների համար, ովքեր նախապես գրանցվել են կայքում և անձնական էջում արդեն իսկ ստեղծել են ռեզյումե:
Ձեր անձնական տվյալների գաղտնիությունը երաշխավորվում է, այն հասանելի կլինի միայն կայքում գրանցված գործատուներին: