Հաճախակի տրվող հարցեր
Գործատու
Ինչպե՞ս ստեղծել հայտարարություն
Հայտարարություն տեղադրելու համար հարկավոր է նախ գրանցվել որպես ընկերություն և ստեղծել ընկերության էջը: Դրանից հետո դուք կկարողանաք գնել փաթեթ և հայտարարություն ստեղծել
Որքա՞ն արժե հայտարարության տեղադրումը
Հայտարարությունների գները կարելի է գտնել «Գնացուցակ» բաժնում
Որքա՞ն ժամանակ հետո իմ հայտարարությունը կհայտնվի կայքում և հասանելի կլինի կայքի այցելուներին
Բոլոր հայտարարությունները ստուգվում են մեր մասնագետների կողմից: Միայն դրանից հետո դրանք հաստատվում են 24 ժամվա ընթացքում
Ինչքա՞ն ժամանակ ակտիվ կլինի հայտարարությունը
Հայտարարություն տեղադրելուց Դուք ինքներդ եք նշում ավարտի ամսաթիվը, բայց այն չի կարող հրապարակվել կայքում 30 օրից ավել
Որքա՞ն ժամանակ գնված փաթեթը կլինի ակտիվ
Փաթեթը ակտիվ կլինի գնված օրվանից սկսած մեկ տարի, որից հետո այն կապաակտիվանա և անհրաժեշտ կլինի ձեռք բերել նոր փաթեթ՝ հայտարարություն տեղադրելու համար
Ե՞րբ հասանելի կլինի ռեզյումեների բանկը
Ռեզյումեները հասանելի կլինեն, երբ ձեռք բերեք MEDIUM, LARGE, PRO, MEGA կամ UNLIMITED փաթեթները: Ռեզյումեները հասանելի կմնան MEDIUM փաթեթի դեպքում՝ 5 օր, LARGE փաթեթի դեպքում՝ 15 օր, PRO փաթեթի դեպքում՝ 20 օր, MEGA փաթեթի դեպքում՝ 25 օր, UNLIMITED փաթեթի դեպքում՝ 365 օր: Ուշադրությու’ն, տեղեկացնում ենք, որ Ձեր կողմից ձեռք բերված փաթեթում առկա հայտարարությունները սահմանված ժամկետից շուտ սպառելու դեպքում փաթեթը կհամարվի ավարտված և կարգելափակվի ռեզյումեների դիտման հնարավորությունը: Վերջինս վերակտիվացնելու համար անհրաժեշտ կլինի ձեռք բերել նոր փաթեթ
Ինչպիսի՞ հայտարարություններ կարող եմ տեղադրել
Միայն աշխատանքի և դասընթացի հայտարարություններ
Ո՞ր լեզուներով կարող եմ հայտարարություն տեղադրել
Դուք կարող եք հայտարարություններ ստեղծել հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով
Կարո՞ղ եմ փոփոխել իմ հայտարարությունը ստեղծելուց հետո
Համակարգը թույլ կտա Ձեզ խմբագրել հայտարարության բոլոր դաշտերը, բացի վերջնաժամկետից
Թեկնածու
Ինչպե՞ս ստեղծել անձնական ռեզյումե / պրոֆիլ
Ռեզյումե / պրոֆիլ ստեղծելու համար հարկավոր է համակարգում գրանցվել որպես «Թեկնածու», որից հետո հնարավոր կլինի ստեղծել անձնական ռեզյումե
Կարո՞ղ եմ խմբագրել իմ ռեզյումեն
Մուտք գործելուց հետո կարող եք խմբագրել ռեզյումեն
Ո՞վ կարող է տեսնել իմ ռեզյումեն
Ձեր ռեզյումեն տեսանելի կլինի միայն կայքում գրանցված գործատուներին