Սպասարկող-գործակալ

R&V Comfort

 Տվյալ աշխատանքը դիտել են:  1089

  • Լրիվ դրույք
  • 2022-09-30
  • Yerevan

Նկարագրություն

"Comfort R&V" ընկերության  խանութ-սրահին անհրաժեշտ է սպասարկող-գործակալ։

Պարտականություններ

  • գնորդներին ներկայացնել նոր, միմյանց փոխարինող, ինչպես նաև համարժեք տեսականու ապրանքներ
  • ստուգել ապրանքների անվանումները, տեսականին, գինը, ապահովել պահանջվող քանակի առկայությունը
  • տրամադրել խորհրդատվություն՝ վաճառվող ապրանքների տեսականու, դրանց սպառողական հատկանիշների և առանձնահատկությունների վերաբերյալ
  • անհրաժեշտության դեպքում կատարել հաշվարկներ՝ տրամագծի, մակերեսի վերաբերյալ
  • ստուգել գնապիտակների առկայությունը և ապահովել դրանց ճիշտ դասավորվածությունը
  • ներկայացնել գործող զեղչային համակարգերը և ակցիաների մասին տեղեկատվություն տրամադրել հաճախորդներին
  • մասնակցել նոր ստացված ցուցանմուշների ընդունման, տեսակավորման, ցուցափեղկերի դասավորման և այլ աշխատանքների

Հմտություններ

  • հաճախորդի հետ արդյունավետ հաղորդակցման հմտություններ՝ սպասարկման ճկունություն
  • խնդիրներ լուծելու ունակություն
  • լարված միջավայրում դինամիկ և արդյունավետ աշխատելու կարողություն

Պահանջներ

բարձրագույն կրթությունը, համակարգչային գիտելիքները, աշխատանքային փորձը, 1 C ծրագրի իմացությունը կդիտվեն որպես առավելություն

ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը՝ ցանկալի:

Հավելյալ նշումներ

Աշխատավարձը՝ ․ ՀՀ դրամ + վաճառքից ստացված տոկոսներ։

Աշխատանքային ժամերը՝ ::, վեցօրյա աշխատանքային գրաֆիկ:

Ինքնակենսագրականները (CV-ն) ուղարկել էլ. հասցեին` վերնագիր դաշտում նշելով "Սպասարկող-գործակալ - TheJobs.am

Այլ աշխատանքներ