Ընկերությունը փնտրում է պատասխանատու, կազմակերպված և վերլուծական մտածողությամբ մասնագետի, ով կզբաղվի տվյալների հավաքագրմամբ, մշակմամբ, համակարգմամբ և տվյալների բազաների կառավարմամբ։ Հաստիքի հիմնական նպատակն է ապահովել տվյալների ճշգրիտ, ամբողջական և ժամանակին մշակումը, ինչպես նաև տեղեկատվության արդյունավետ կառավարումը՝ օգտագործելով Microsoft Excel-ը և տվյալների բազաները։
Պարտականություններ
- Excel ծրագրով տվյալների մշակման և վերլուծության իրականացում։
- Տվյալների բազաների վարման, թարմացման և կառավարման իրականացում։
- Տվյալների հավաքագրման, մուտքագրման, ստուգման և համակարգման իրականացում։
- Հաշվետվությունների և ամփոփ տեղեկատվության պատրաստման իրականացում։
- Տվյալների ճշգրտության և ամբողջականության ապահովում։
- Մեծածավալ տվյալների մշակման և տեղեկատվության համակարգման իրականացում։
- Հաստիքից բխող այլ հանձնարարությունների կատարում։
Հմտություններ
- Microsoft Excel ծրագրի իմացություն և գործնական կիրառման փորձ։
- Տվյալների բազաների հետ աշխատելու փորձը կդիտվի որպես առավելություն։
- Վերլուծական մտածողություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ։
- Պատասխանատվության բարձր զգացում և կազմակերպվածություն։
- Թիմում արդյունավետ աշխատելու և հաղորդակցվելու կարողություն։
Ուղարկել ինքնակենսագրական armaa.career@gmail.com էլ. հասցեին` նշելով հաստիքի անվանումը «Excel մասնագետ - TheJobs.am»։