«ԷկոՎիլ արևային տեխնոլոգիաներ» ընկերությունը փնտրում է վաճառքի մասնագետի, ով մեր ընկերությունում հնարավորություն կունենա ՝
-Զարգացնելու, բարելավվելու իր գիտելիքները և հմտությունները,
-Ձգտելու և հասնելու բարձր եկամուտի,
-Աշխատելու պրոֆեսիոնալ և դրական թիմի հետ,
-Մասնակցելու վերապատրաստումների, թրեյնինգների,
-Աշխատելու արդիական և զարգացող ոլորտում:
Աշխատանքային պարտականություններ՝
• Պոտենցիալ հաճախորդների բացահայտում և վերջիններիս հետ հանդիպում, բանակցությունների վարում, գործնական հարաբերությունների զարգացում,
• Ընկերության արտադրանքի և ծառայությունների մասին ամբողջական ինֆորմացիայի տրամադրում հաճախորդներին,
• Արևային տեխնոլոգիաների շուկայի ուսումնասիրություն,
• Կազմակերպության ապրանքների և մատուցվող ծառայությունների վաճառքի խթանում, պատվերների ընդունման և տեղադրման գործընթացի կազմակերպում,
• Կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունների պատրաստում և տրամադրում ղեկավարությանը:
Պահանջվող որակավորում՝
• Բարձրագույն կրթություն,
• Հայերենի գերազանց իմացություն, ռուսերեն լեզվի լավ իմացություն,
• Շփման և բանակցություններ վարելու հմտություններ,
• Հաճախորդների հետ երկարաժամկետ համագործակցություն կառուցելու հմտություններ,
• Լարված իրավիճակներում արդյունավետ աշխատելու կարողություն,
• Թիմային աշխատանքի և ներկայացման հմտություններ,
• Ժամանակի կառավարման հմտություններ,
• Ակտիվ, նպատակասլաց, ճկուն անձնավորություն,
• Աշխատանքային փորձը՝ ցանկալի:
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ռեզյումեն էլ.փոստի հասցեին` (subject) վերնագիր տողում պարտադիր նշելով «Վաճառքի մասնագետ - TheJobs.am» անվանումը: