«Մանուկյան և որդիներ» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում վաճառող/ուհի-խորհրդատուների:
Պարտականություններ
- Հաճախորդների դիմավորում
- Խանութ-սրահում առկա ապրանքատեսականու ներկայացում
- Ապրանքատեսականու, դրանց սպառողական հատկանիշների և առանձնահատկությունների վերաբերյալ խորհրդատվության ապահովում
- Օգնություն հաճախորդներին իրենց փնտրած ապրանքը գտնելու մեջ
- Ապրանքների ընդունում պահեստից
- Ապրանքների ժամանակին համալրման և ճիշտ դասավորվածության ապահովում, գնապիտակների առկայության հետևում
- Ղեկավարության պահանջով այլ առաջադրանքների և հանձնարարությունների կատարում:
Պահանջներ
- Պարտաճանաչություն
- Պատասխանատվության բարձր զգացում
- Ուսանելու պատրաստակամություն
- Կազմակերպչական և թիմային աշխատանքի հմտություններ
- Ճկունություն, հաճախորդներ ներգրավելու, բանակցելու կարողություն
- Ճշտապահություն, ազնվություն, ոչ կոնֆլիկտային բնավորություն
- Աշխատանքային փորձ պարտադիր չէ:
Աշխատանքային օրեր՝ 6 օրյա:
Ընկերությունը տրամադրում է անվճար սնունդ (lunch):
Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց CV-ները էլ. փոստի հասցեին՝ թեմա դաշտում պարտադիր նշելով հաստիքի անվանումը: