Վաճառող/ուհի-խորհրդատու

«Մանուկյան և Որդիներ» ՍՊԸ

 This job post has been viewed:  285

  • Full time
  • 2022-05-05
  • Yerevan

«Մանուկյան և որդիներ» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում վաճառող/ուհի-խորհրդատուների:

Պարտականություններ

  • Հաճախորդների դիմավորում
  • Խանութ-սրահում առկա ապրանքատեսականու ներկայացում
  • Ապրանքատեսականու, դրանց սպառողական հատկանիշների և առանձնահատկությունների վերաբերյալ խորհրդատվության ապահովում
  • Օգնություն հաճախորդներին իրենց փնտրած ապրանքը գտնելու մեջ
  • Ապրանքների ընդունում պահեստից
  • Ապրանքների ժամանակին համալրման և ճիշտ դասավորվածության ապահովում, գնապիտակների առկայության հետևում
  • Ղեկավարության պահանջով այլ առաջադրանքների և հանձնարարությունների կատարում:

Պահանջներ

  • Պարտաճանաչություն
  • Պատասխանատվության բարձր զգացում
  • Ուսանելու պատրաստակամություն
  • Կազմակերպչական և թիմային աշխատանքի հմտություններ
  • Ճկունություն, հաճախորդներ ներգրավելու, բանակցելու կարողություն
  • Ճշտապահություն, ազնվություն, ոչ կոնֆլիկտային բնավորություն
  • Աշխատանքային փորձ պարտադիր չէ:

Աշխատանքային օրեր՝ 6 օրյա:

Ընկերությունը տրամադրում է անվճար սնունդ (lunch):

Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց CV-ները էլ. փոստի հասցեին՝ թեմա դաշտում պարտադիր նշելով հաստիքի անվանումը:


Other jobs