Ապահովում է փաստաթղթերի ստեղծման և փաստաթղթաշրջանառության կազմակերպման աշխատանքները, ինչպես նաև կազմակերպչական և տեխնիկատեղեկատվական աշխատանքների իրականացումը։
Ընդունում և գրանցում է թղթակցությունը, ուղարկում է դրանք համապատասխան աշխատակիցներին:
Վարում է ստացվող և ուղարկվող թղթակցության հաշվառում, համակարգում և պահպանում է ընթացիկ արխիվի փաստաթղթերը:
Պատրաստում է ղեկավարի աշխատանքի համար անհրաժեշտ փաստաթղթերը, ներկայացնում է ստորագրության:
Իրականացնում է գործուղումներին և աշխատանքային այցերին առնչվող կազմակերպչական աշխատանքներ:
Թարգմանությունների կատարում, տեղեկատվական հարցումներին պատասխանում, փաստաթղթավորման պատշաճ իրականացում և այլն
Հանդիպումների պլանավորում, նիստերի օրակարգերի, նյութերի և արձանագրությունների շրջանառում,
Նիստերի և հանդիպումների օրակարգերի նախագծում, նյութերի տրամադրում շահագրգիռ անձանց/ստորաբաժանումներին
Տնօրենի կողմից տրված հանձնարարականների կատարման հանդեպ հսկողության իրականացում։
Անհրաժեշտության դեպքում այլ պարտականությունների և առաջադրանքների կատարում:
-Internet, Microsoft Office ( Word, Excel) ծրագրերի գերազանց իմացություն;
-Հայերենի և ՌՈՒՍԵՐԵՆԻ գերազանց իմացություն, անգլերենի լավ իմացություն;
-Կազմակերպչական հմտություններ; -Արագ կողմնորոշվելու և ժամկետները պահպանելու կարողություն; -Հաղորդակցության հմտություններ, թիմում աշխատելու կարողություն; -Առաջադրանքների ճշգրիտ և ժամանակին կատարելու ունակություն; -Պատասխանատվության բարձր զգացում: