WISE LLC-ն իրավաբանական և բիզնես խորհրդատվական ընկերություն է, որը մատուցում է իրավաբանական, հարկային, հաշվապահական և կորպորատիվ ծառայություններ տեղական և միջազգային ընկերություններին։ Մենք ընդլայնում ենք մեր թիմը և փնտրում ենք պատասխանատու, նախաձեռնող և նպատակասլաց հաշվապահի, ով կմիանա մեր մասնագիտական թիմին և կնպաստի մեր հաճախորդների հաշվապահական և հարկային գործընթացների արդյունավետ կազմակերպմանը։
Հիմնական պարտականություններ
- Վարել ընկերությունների հաշվապահական հաշվառումը՝ համաձայն ՀՀ օրենսդրության պահանջների։
- Պատրաստել և ներկայացնել հարկային, ֆինանսական և վիճակագրական հաշվետվություններ։
- Պատրաստել, մշակել և վարել հաշվապահական փաստաթղթերը։
- Դուրս գրել և հաշվառել հարկային հաշիվներ։
- Կատարել բանկային և դրամարկղային գործարքների հաշվառում։
- Հաշվարկել աշխատավարձերը, հարկերը և այլ պարտադիր վճարները։
- Վերահսկել դեբիտորական և կրեդիտորական պարտքերը։
- Վարել եկամուտների, ծախսերի և այլ ֆինանսական գործարքների հաշվառում։
- Մուտքագրել և մշակել տվյալները հաշվապահական ծրագրերում։
- Պատրաստել ղեկավարության կողմից պահանջվող հաշվետվություններ, վերլուծություններ և տեղեկատվություն։
- Կատարել պաշտոնից բխող այլ գործառույթներ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն՝ հաշվապահության, ֆինանսների կամ տնտեսագիտության ոլորտում։
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ հաշվապահության ոլորտում։
- ՀՀ հարկային օրենսդրության և հաշվապահական հաշվառման հիմնական սկզբունքների լավ իմացություն։
- ՀԾ Հաշվապահ ծրագրով աշխատելու փորձ։
- MS Office փաթեթի, մասնավորապես Excel-ի լավ իմացություն։
- Հայերենի գերազանց և անգլերենի առնվազն B2 մակարդակի իմացություն (պարտադիր)։ Ռուսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
- Պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն։
- Վերլուծական մտածողություն և խնդիրների ինքնուրույն լուծման կարողություն։
- Թիմում արդյունավետ աշխատելու, ժամանակը ճիշտ կառավարելու և առաջնահերթությունները սահմանելու հմտություններ։
- Գործընկերների և հաճախորդների հետ արդյունավետ մասնագիտական հաղորդակցման հմտություններ։
Մենք առաջարկում ենք
- Մրցունակ աշխատավարձ՝ ըստ փորձի և մասնագիտական կարողությունների։
- Աշխատավարձի վերանայում յուրաքանչյուր 6 ամիսը մեկ՝ ըստ աշխատանքի արդյունքների և մասնագիտական առաջընթացի։
- Կայուն և երկարաժամկետ աշխատանք։
- Մասնագիտական զարգացման և շարունակական վերապատրաստման հնարավորություններ։
- Կարիերայի աճի և առաջխաղացման հնարավորություն։
- Աշխատանք ընկերական, աջակցող և պրոֆեսիոնալ թիմում։
- Գործնական փորձ տարբեր ոլորտների տեղական և միջազգային ընկերությունների հետ։
- Ժամանակակից և կազմակերպված աշխատանքային միջավայր։
Դիմելու համար ռեզյումեն ուղարկել info@wiselaw.am էլ փոստին՝ վերնագիր դաշտում նշելով «Հաշվապահ - TheJobs.am»: