Մարքեթինգի մենեջեր

310 դիտում Լրիվ դրույք 2022-03-31 Yerevan

«Մոշն Թայմ» գովազդային ընկերությունը փնտրում է փորձառու մարքեթինգի մենեջերի, ով պատասխանատու կլինի կազմակերպության մարքեթինգային գործունեության կազմակերպման, զարգացման համար՝ պոտենցիալ հաճախորդներին ներգրավելու և նրանց լոյալությունն ապահովելու նպատակով:

Աշխատանքային պարտականություններ՝

●        Իրականացնել  մարքեթինգային հետազոտություններ և կազմակերպել վաճառքի խթանմանն ուղղված միջոցառումներ,

●        Մշակել և ներդնել Ընկերության ծառայությունների առաջխաղացման ուղիներ,

●        Ուսումնասիրել սպառողների նախասիրությունները, դրանց հիման վրա կատարել հետազոտություն, ինչպես նաև հավաքագրել և տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն,

●        Մասնակցել վաճառքների պլանավորման աշխատանքներին՝ վաճառքի բաժնի հետ համատեղ, ըստ հաճախորդների սեգմենտների, հիմնական ծառայությունների,

●        Վարել բանակցություններ գովազդային ընկերությունների հետ, կազմակերպել գովազդային արշավներ,

●        Հետևել ընկերության կայքի, սոցիալական ցանցերում ընկերության էջերի վարմանը, թարմացմանը, նպաստել դրանց առաջխաղացմանը,

●        Մշակել և համակարգել է պրոմո-խորհրդատվությանն ուղղված գործառույթները:

Պահանջվող որակավորում և հմտություններ`

●        Բարձրագույն կրթություն մարքեթինգի ոլորտում ,

●        Համապատասխան ոլորտում աշխատանքային փորձ,

●        Սոցիալական կայք - էջերի վարման փորձառությունը, կայքի օպտիմիզացիան և առաջխաղացումը ցանկալի է,

●        SEO գործիքների բազային իմացությունը, ինչպիսին են՝ Google Analytics, Google Adwords, Webmaster, HTML, CSS, ցանկալի է,

●        Facebook, Twitter, Instagram, Tumblr, Youtube, Pinterest, Linkedin, Google + լավ իմացությունը ցանկալի է,

●        Հաղորդակցության գերազանց հմտություններ,

●        Թիմում աշխատելու հմտություններ,

●        Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը ցանկալի է,

●        Microsoft Office ծրագրերի լավ իմացություն:

«Մոշն Թայմ» գովազդային ընկերությունն իր աշխատակիցներին առաջարկում է՝

●        կայուն աշխատանք,

●        մրցունակ աշխատավարձ հիմնված մասնագիտական գիտելիքների, փորձի և աշխատանքի կատարողականի արդյունքների վրա,

●        մասնագիտական աճի (որակավորման բարձրացման դասընթացներ) և կարիերայի անընդհատ զարգացման հնարավորություններ:

Աշխատավարձը պայմանագրային՝ կախված հմտություններից և փորձից։ Համապատասխան թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականներն ուղարկել նշված էլ. հասցեին։


Այլ աշխատանքներ