Վաճառքի մասնագետ

86 դիտում Լրիվ դրույք 2026-11-22 Abovyan

«Սոլարա» ընկերությունը ընդլայնում է թիմը և աշխատանքի է հրավիրում վաճառքի մասնագետների  նոր գործընկերների ներգրավման, առկա հաճախորդների պահպանման և վաճառքի աճի ապահովման նպատակով

  • Իրականացնել ընկերություն մուտք գործող դիմումների (լիդերի) մշակում և կապ հաստատել պոտենցիալ հաճախորդների հետ։
  • Որոնել և ներգրավել նոր հաճախորդներ (կորպորատիվ և ֆիզիկակական անձ)։
  • Բացահայտել հաճախորդի կարիքները և ներկայացնել համապատասխան ապրանքներն ու ծառայությունները։
  • Պատրաստել և ներկայացնել առևտրային առաջարկներ, հաշվարկներ և գնային առաջարկներ։
  • Վարել բանակցություններ, կազմակերպել հանդիպումներ՝ ապահովելով վաճառքի գործարքների հաջող ավարտը։
  • Համակարգել վաճառքի գործընթացի հաջորդականությունը նախագծման, տեխնիկական, ֆինանսական և այլ ստորաբաժանումների հետ։
  • Տեղեկացնել հաճախորդներին ֆինանսավորման, վարկավորման կամ ապառիկի հնարավորությունների մասին և աջակցել համապատասխան գործընթացներում։
  • Ապահովել վաճառքից հետո հաճախորդի հետ շարունակական հաղորդակցություն և բարձր սպասարկման մակարդակ։
  • Վարել CRM համակարգը՝ ապահովելով հաճախորդների վերաբերյալ տվյալների ճշգրիտ և ամբողջական գրանցում։
  • Կատարել պարբերական հետևողական կապեր (followup)՝ գործարքների ավարտն արագացնելու նպատակով։
  • Իրականացնել շուկայի և մրցակիցների ուսումնասիրություն։
  • Ապահովել վաճառքի պլանի և սահմանված KPI-ների կատարում։
  • Կազմել և ներկայացնել վաճառքների վերաբերյալ հաշվետվություններ։
  • Կատարել անմիջական ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարականներ, որոնք բխում են պաշտոնի նպատակներից։

Մասնագիտական պահանջներ

  • Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն (ցանկալի է բիզնեսի, տնտեսագիտության, մարքեթինգի կամ հարակից ոլորտում)
  • Արևային էներգետիկայի շուկայի և վերականգնվող էներգիայի, ինժեներական կամ տեխնիկական լուծումների վաճառքի ոլորտում աշխատանքային փորձ առնվազն 2 տարի
  • Վաճառքի մեթոդաբանությունների և բանակցությունների տեխնիկաների իմացություն։
  • CRM համակարգերի հետ աշխատանքային փորձ։
  • MS Office ծրագրերի լավ իմացություն։
  • Առևտրային առաջարկների և պայմանագրերի հետ աշխատանքային փորձ։

Սահմանաված է 5-օրյա աշխատանքային գրաֆիկ, ժամը՝ 09։00-18։00

Աշխատավայր՝ ք․ Աբովյան

Ինքնակենսագրականները ուղարել career@solara.am էլ փոստին, վերնագիրը նշել «Վաճառքի մասնագետ - TheJobs.am»


Այլ աշխատանքներ