Մարքեթինգի մենեջեր

Motion Time

 Данную вакансию посмотрели:  287

  • Полный рабочий день
  • 2022-03-31
  • Yerevan

«Մոշն Թայմ» գովազդային ընկերությունը փնտրում է փորձառու մարքեթինգի մենեջերի, ով պատասխանատու կլինի կազմակերպության մարքեթինգային գործունեության կազմակերպման, զարգացման համար՝ պոտենցիալ հաճախորդներին ներգրավելու և նրանց լոյալությունն ապահովելու նպատակով:

Աշխատանքային պարտականություններ՝

        Իրականացնել  մարքեթինգային հետազոտություններ և կազմակերպել վաճառքի խթանմանն ուղղված միջոցառումներ,

        Մշակել և ներդնել Ընկերության ծառայությունների առաջխաղացման ուղիներ,

        Ուսումնասիրել սպառողների նախասիրությունները, դրանց հիման վրա կատարել հետազոտություն, ինչպես նաև հավաքագրել և տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն,

        Մասնակցել վաճառքների պլանավորման աշխատանքներին՝ վաճառքի բաժնի հետ համատեղ, ըստ հաճախորդների սեգմենտների, հիմնական ծառայությունների,

        Վարել բանակցություններ գովազդային ընկերությունների հետ, կազմակերպել գովազդային արշավներ,

        Հետևել ընկերության կայքի, սոցիալական ցանցերում ընկերության էջերի վարմանը, թարմացմանը, նպաստել դրանց առաջխաղացմանը,

        Մշակել և համակարգել է պրոմո-խորհրդատվությանն ուղղված գործառույթները:

Պահանջվող որակավորում և հմտություններ`

        Բարձրագույն կրթություն մարքեթինգի ոլորտում ,

        Համապատասխան ոլորտում աշխատանքային փորձ,

        Սոցիալական կայք - էջերի վարման փորձառությունը, կայքի օպտիմիզացիան և առաջխաղացումը ցանկալի է,

        SEO գործիքների բազային իմացությունը, ինչպիսին են՝ Google Analytics, Google Adwords, Webmaster, HTML, CSS, ցանկալի է,

        Facebook, Twitter, Instagram, Tumblr, Youtube, Pinterest, Linkedin, Google + լավ իմացությունը ցանկալի է,

        Հաղորդակցության գերազանց հմտություններ,

        Թիմում աշխատելու հմտություններ,

        Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը ցանկալի է,

        Microsoft Office ծրագրերի լավ իմացություն:

«Մոշն Թայմ» գովազդային ընկերությունն իր աշխատակիցներին առաջարկում է՝

        կայուն աշխատանք,

        մրցունակ աշխատավարձ հիմնված մասնագիտական գիտելիքների, փորձի և աշխատանքի կատարողականի արդյունքների վրա,

        մասնագիտական աճի (որակավորման բարձրացման դասընթացներ) և կարիերայի անընդհատ զարգացման հնարավորություններ:

Աշխատավարձը պայմանագրային՝ կախված հմտություններից և փորձից։ Համապատասխան թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականներն ուղարկել նշված էլ. հասցեին։

Другие работы