Դիջիֆուդ ընկերությունը փնտրում է եռանդուն,պատասխանատու գնումների մասնագետի
Պարտականություններ
- Կազմակերպել Ընկերության աշխատանքների պատշաճ իրականացման համար անհրաժեշտ ապրանքների և ծառայությունների գնման գործընթացը
- Ղեկավարել գնումների գործընթացը` սկսած գնումների փաստաթղթերի նախապատրաստումից մինչև գործընթացի ավարտը և պայմանագրի ստորագրումը՝ համաձայն ՀՀ Գնումների մասին օրենքի,
- Ստորաբաժանումներին ապահովել տնտեսական ապրանքներով, գույքով, համակարգչային տեխնիկայով
- Ապահովել խոհանոցին անհրաժեշտ բոլոր ապրանքատեսակների,պարենամթերքի հումքի գնումների գործընթացը
- Անհարաժեշտության դեպքում իրականացնել նաև անհրաժեշտ ապրանքատեսակների գնումներ շուկաներից
- Վերլուծել տարբեր ապրանքների և ծառայությունների շուկայական գները և ընտրել լավագույն տարբերակը,
- Մշտապես ստուգել Ընկերության ապրանքային մնացորդը՝ անհրաժեշտության դեպքում այն համալրելու նպատակով,
- Վարել բանակցություններ մատակարարների հետ, հետևել պատվիրված ապրանքների առաքման ժամկետների պահպանմանը,
- Հաստատել և պահպանել կապեր գործընկերների հետ տեղական շուկայում, փնտրել նոր մատակարարներ,
- Կառավարել բաժնի ֆինանսական ծախսերը,
- Կատարված աշխատանքների հիման վրա ներկայացնել համապատասխան ֆինանսական հաշվետվություններ
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ հարակից այլ ոլորտում,
- Գնումների ոլորտում աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն,
- ՀՀ գնումների և հարկային օրենսդրության իմացություն,
- Հաղորդակցության և միջանձնային շփումների, բանակցությունների վարման գերազանց կարողություններ,
- Microsoft Office ծրագրերի իմացություն,
- IIKO ծրագրի իմացություն
- Հայերեն, ռուսերեն լեզուների իմացություն,
- Կազմակերպչական հմտություններ՝ ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման:
Ցանկացողները կարողեն իրեն CV ները փոխանցել էլեկտրոնային հասցեին