Եթե ակտիվ ես, շփվող, ունես հետաքրքիր և կրեատիվ գաղափարներ, <<ԳՐԱՆԴ ՄԱՍՏԵՐ>> Ընկերության ՀԱՇՎԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ ունի քեզ համար հետաքրքիր աշխատանքի հնարավորություն: Միանալով մեր թիմին՝ կարող ես ձեռք բերել նոր գիտելիքներ, կիսվել քո հմտություններով և բացահայտել նոր հնարավորություններ մեր թիմի հետ:
Աշխատանքային գրաֆիկը՝ վեցօրյա, շաբաթ օրը՝ հերթապահության գրաֆիկ:
Ձեր պարտականությունները
- Պահեստների նյութական արժեքների մուտքի և ելքի հաշվառում ու փաստաթղթավորում
- Բանկային գործառնությունների իրականացում ինտերնետ բանկ համակարգերով
- Արտադրական գործընթացների հետ կապված փաստաթղթերի և հաշվետվությունների կազմում
- Հարկային հաշիվների դուրսգրում և հաշվառում
Մեր պահահանջները
- Բարձրագույն կրթություն
- Աշխատանքային փորձ
- MS Office փաթեթի և 1C 8.3 ծրագրերի իմացություն
- Հաղորդակցման գերազանց ունակություններ
- Ուշադրություն մանրամասների հանդեպ
- Պատասխանատվության զգացում գործի հանդեպ
- Վերլուծական մտածելակերպ, որոշումներ կայացնելու ունակություն
- Ժամանակի կառավարման հմտություններ
Ինչ կարող եք ունենալ մեր Ընկերության աշխատակիցը դառնալով՝
- Կարիերայի աճի և աշխատանքային առաջխաղացման հիանալի հնարավորություն <<Գրանդ Հոլդինգ>>-ի կազմի մեջ մտնող կազմակերպություններում
- Կայուն և երկարաժամկետ աշխատանք
- Հնարավորություն աշխատելու այնպիսի միջավայրում, որտեղ թիմի անդամները պատրաստ են Ձեզ օգնել և ուղղորդել
- Անվճար կայանատեղի
- <<Գրանդ Սպորտ>> միջազգային չափանիշներին համապատասխան մարզաառողջարարական համալիրում սպորտային փաթեթների զեղչեր ունենալու հնարավորություն /ներառյալ ընտանիքի անդամներին/
- Դասընթացների, ուսման/մասնագիտական հավաստագրերի ստացման հետ կապված ծախսերի փոխհատուցում
- Երևանից դուրս անցկացվող աշխատանքային հանդիպումների դեպքում ապահովում ենք տրանսպորտով
- Ամենամսյա պարգևատրման համակարգ
- Միանվագ գումարի տրամադրում ծննդյան և ամանորյա տոների կապակցությամբ
- Վճարովի ամուսնական արձակուրդ
- Դրամական օգնություն ամուսնության և երեխաների ծննդյան կապակցությամբ:
Ընկերությունն աշխատակիցներին ապահովում է Երևան-Մասիս-Երևան անվճար տրանսպորտով: Ավտոբուսը Երևանից Մասիս հասնում է րոպեում:
Բոլոր հետաքրքրված անձինք ինքնակենսագրականները ուղարկեն էլ փոստին՝ վերնագիրը նշելով "Հաշվապահ- TheJobs.am"