Ակվաաերոբիկայի մարզիչ

864 դիտում Լրիվ դրույք 2022-11-15 Yerevan

Գրանդ Սպորտ մարզաառողջարարական համալիրում աշխատելու համար փնտրում ենք համալիրը փնտրում ենք եռանդուն, մոտիվացնող և փորձառու ակվաաերոբիկայի մարզիչների ։ Յուրաքանչյուր մարզիչ պատասխանատու է լինելու մարզումների պլանավորման, անցկացման, ինչպես նաև մասնակիցներին ուղորդելու, ոգեշնչելու և ճիշտ ու անվտանգ տեխնիկա ապահովելու համար։

Պարտականություններ

  • Մշակել և վարել ակվաաերոբիկայի պարապմունքներ՝ ապահովելով դրանց արդյունավետությունն ու անվտանգությունը
  • Նախապես պլանավորել մարզման կառուցվածքը՝ համապատասխանեցնելով այն տվյալ մարզման ուղղվածությանը և բնույթին
  • Անհատական մոտեցում ցուցաբերել մասնակիցներին՝ հարմարեցնելով ինտենսիվությունը ըստ նրանց ֆիզիկական պատրաստվածության մակարդակի
  • Մարզման ընթացքում հետևել մասնակիցների վարժությունների կատարման տեխնիկային և կեցվածքին՝ ապահովելով ճիշտ վարժությունների իրականացում
  • Մշտապես վերահսկել և պահպանել պարապմունքների ընթացքում անվտանգության բոլոր պահանջները
  • Կազմել մոտիվացնող, դինամիկ և հետաքրքիր պարապմունքներ, որոնք նպաստում են մասնակիցների ակտիվ ներգրավվածությանը
  • Ընտրել համապատասխան երգացանկ, որը մարզման ընթացքը ավելի մոտիվացնող կդարձնի և չի հակասի մարզահամալիրի կոնցեպտին,
  • Ստեղծել մոտիվացնող դասընթացներ,
  • Ժամանակ առ ժամանակ փոխել ծրագիրը,
  • Հետևել ֆիթնես նոր թրենդերին և միտումներին՝ անընդհատ կատարելագործելով դասընթացները:

Ներկայացվող պահանջներ

  • Բարձրագույն մասնագիտական կրթություն
  • Առնվազն 1 տարվա մարզչական աշխատանքային փորձ (ակվաաերոբիկայի մարզումների փորձառություն)
  • Համապատասխան վերապատրաստումները կդիտարկվեն որպես առավելություն
  • Մոտիվացնող, անվտանգ և մասնագիտական պարապմունքներ անցկացնելու ունակություն
  • Առաջին օգնություն ցույց տալու հմտություն
  • Ժամանակի արդյունավետ կառավարում
  • Գերազանց հաղորդակցման և միջանձնային հմտություններ
  • Ուշադրություն մանրուքների հանդեպ
  • Պատասխանատվության զգացում
  • Ժամանակի կառավարման հմտություններ
  • Նախաձեռնողականություն
  •  Բարեվարքություն

Այլ աշխատանքներ