Գրանդ Սպորտ մարզաառողջարարական համալիրում աշխատելու համար փնտրում ենք համալիրը փնտրում ենք եռանդուն, մոտիվացնող և փորձառու ակվաաերոբիկայի մարզիչների ։ Յուրաքանչյուր մարզիչ պատասխանատու է լինելու մարզումների պլանավորման, անցկացման, ինչպես նաև մասնակիցներին ուղորդելու, ոգեշնչելու և ճիշտ ու անվտանգ տեխնիկա ապահովելու համար։
Պարտականություններ
- Մշակել և վարել ակվաաերոբիկայի պարապմունքներ՝ ապահովելով դրանց արդյունավետությունն ու անվտանգությունը
- Նախապես պլանավորել մարզման կառուցվածքը՝ համապատասխանեցնելով այն տվյալ մարզման ուղղվածությանը և բնույթին
- Անհատական մոտեցում ցուցաբերել մասնակիցներին՝ հարմարեցնելով ինտենսիվությունը ըստ նրանց ֆիզիկական պատրաստվածության մակարդակի
- Մարզման ընթացքում հետևել մասնակիցների վարժությունների կատարման տեխնիկային և կեցվածքին՝ ապահովելով ճիշտ վարժությունների իրականացում
- Մշտապես վերահսկել և պահպանել պարապմունքների ընթացքում անվտանգության բոլոր պահանջները
- Կազմել մոտիվացնող, դինամիկ և հետաքրքիր պարապմունքներ, որոնք նպաստում են մասնակիցների ակտիվ ներգրավվածությանը
- Ընտրել համապատասխան երգացանկ, որը մարզման ընթացքը ավելի մոտիվացնող կդարձնի և չի հակասի մարզահամալիրի կոնցեպտին,
- Ստեղծել մոտիվացնող դասընթացներ,
- Ժամանակ առ ժամանակ փոխել ծրագիրը,
- Հետևել ֆիթնես նոր թրենդերին և միտումներին՝ անընդհատ կատարելագործելով դասընթացները:
Ներկայացվող պահանջներ
- Բարձրագույն մասնագիտական կրթություն
- Առնվազն 1 տարվա մարզչական աշխատանքային փորձ (ակվաաերոբիկայի մարզումների փորձառություն)
- Համապատասխան վերապատրաստումները կդիտարկվեն որպես առավելություն
- Մոտիվացնող, անվտանգ և մասնագիտական պարապմունքներ անցկացնելու ունակություն
- Առաջին օգնություն ցույց տալու հմտություն
- Ժամանակի արդյունավետ կառավարում
- Գերազանց հաղորդակցման և միջանձնային հմտություններ
- Ուշադրություն մանրուքների հանդեպ
- Պատասխանատվության զգացում
- Ժամանակի կառավարման հմտություններ
- Նախաձեռնողականություն
- Բարեվարքություն