Հիմնական պարտականություններ
- Աշխատանքային գործընթացների կազմակերպում և համակարգում՝ օրակարգի կազմում, հանդիպումների, գործնական քննարկումների և միջոցառումների պլանավորում և կազմակերպում։
- Հանձնարարականների կատարման վերահսկում՝ տրված հանձնարարությունների ընթացքի համակարգում, ժամկետների վերահսկում և արդյունքների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում։
- Նախաձեռնությունների և նոր նախագծերի մշակում՝ աշխատանքային առաջարկների ներկայացում, նոր գաղափարների առաջադրում և դրանց իրականացմանն ուղղված աշխատանքների կազմակերպում։
- Ժամանակակից թվային և AI գործիքների կիրառում՝ աշխատանքային գործընթացների ավտոմատացման, տեղեկատվության մշակման և կազմակերպչական արդյունավետության բարձրացման նպատակով։
Պահանջվող հմտություններ և որակավորումներ
- Բարձրագույն կրթություն (Ֆինանսների, տնտեսագիտության և հարակից ոլորտներում)
- AI գործիքների գործնական կիրառման կարողություն
- Նոր թվային գործիքների արագ յուրացնելու և աշխատանքային գործընթացներում ներդնելու պատրաստակամություն
- Ինքնուրույն աշխատելու, նախաձեռնողականություն ցուցաբերելու և խնդիրներին արդյունավետ լուծումներ գտնելու կարողություն
- Բարձր պատասխանատվություն, օպերատիվություն և փոփոխվող իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն
- Գործարար էթիկայի պահպանման սկզբունքների պահպանում
- Ժամանակի կառավարման, կազմակերպչական և վերլուծական մտածողության հմտություններ։
Ձեր ինքնակենսագրականները կարող եք ուղարկել armaa.career@gmail.com էլ․ հասցեին, վերնագիր դաշտում նշելով «Նախագահի օգնական - TheJobs.am»։