«Սոլարա» ընկերությունը ընդլայնում է թիմը և աշխատանքի է հրավիրում վաճառքի մասնագետների նոր գործընկերների ներգրավման, առկա հաճախորդների պահպանման և վաճառքի աճի ապահովման նպատակով
- Իրականացնել ընկերություն մուտք գործող դիմումների (լիդերի) մշակում և կապ հաստատել պոտենցիալ հաճախորդների հետ։
- Որոնել և ներգրավել նոր հաճախորդներ (կորպորատիվ և ֆիզիկակական անձ)։
- Բացահայտել հաճախորդի կարիքները և ներկայացնել համապատասխան ապրանքներն ու ծառայությունները։
- Պատրաստել և ներկայացնել առևտրային առաջարկներ, հաշվարկներ և գնային առաջարկներ։
- Վարել բանակցություններ, կազմակերպել հանդիպումներ՝ ապահովելով վաճառքի գործարքների հաջող ավարտը։
- Համակարգել վաճառքի գործընթացի հաջորդականությունը նախագծման, տեխնիկական, ֆինանսական և այլ ստորաբաժանումների հետ։
- Տեղեկացնել հաճախորդներին ֆինանսավորման, վարկավորման կամ ապառիկի հնարավորությունների մասին և աջակցել համապատասխան գործընթացներում։
- Ապահովել վաճառքից հետո հաճախորդի հետ շարունակական հաղորդակցություն և բարձր սպասարկման մակարդակ։
- Վարել CRM համակարգը՝ ապահովելով հաճախորդների վերաբերյալ տվյալների ճշգրիտ և ամբողջական գրանցում։
- Կատարել պարբերական հետևողական կապեր (followup)՝ գործարքների ավարտն արագացնելու նպատակով։
- Իրականացնել շուկայի և մրցակիցների ուսումնասիրություն։
- Ապահովել վաճառքի պլանի և սահմանված KPI-ների կատարում։
- Կազմել և ներկայացնել վաճառքների վերաբերյալ հաշվետվություններ։
- Կատարել անմիջական ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարականներ, որոնք բխում են պաշտոնի նպատակներից։
Մասնագիտական պահանջներ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն (ցանկալի է բիզնեսի, տնտեսագիտության, մարքեթինգի կամ հարակից ոլորտում)
- Արևային էներգետիկայի շուկայի և վերականգնվող էներգիայի, ինժեներական կամ տեխնիկական լուծումների վաճառքի ոլորտում աշխատանքային փորձ առնվազն 2 տարի
- Վաճառքի մեթոդաբանությունների և բանակցությունների տեխնիկաների իմացություն։
- CRM համակարգերի հետ աշխատանքային փորձ։
- MS Office ծրագրերի լավ իմացություն։
- Առևտրային առաջարկների և պայմանագրերի հետ աշխատանքային փորձ։
Սահմանաված է 5-օրյա աշխատանքային գրաֆիկ, ժամը՝ 09։00-18։00
Աշխատավայր՝ ք․ Աբովյան
Ինքնակենսագրականները ուղարել career@solara.am էլ փոստին, վերնագիրը նշել «Վաճառքի մասնագետ - TheJobs.am»