Տեխնիկական սպասարկման և շահագործման պատասխանատու

467 դիտում Լրիվ դրույք 2026-10-07 Yerevan

Փնտրում ենք Տեխնիկական սպասարկման և շահագործման պատասխանատու, ով պատասխանատու կլինի ընկերության սրճարանների տեխնիկական անխափան աշխատանքի ապահովման համար։ Աշխատակիցը պետք է կարողանա ինքնուրույն լուծել առօրյա և փոքր տեխնիկական խնդիրները, իսկ ավելի բարդ դեպքերում՝ կազմակերպել և վերահսկել մասնագիտացված ծառայություններ մատուցող ընկերությունների և մասնագետների աշխատանքը։ 

Հիմնական պարտականություններ

Սրճարանների առօրյա տեխնիկական սպասարկում

  • Էլեկտրականության փոքր խնդիրների լուծում՝ լամպեր, անջատիչներ, վարդակներ և այլն։
  • Սանտեխնիկական խնդիրների վերացում՝ ծորակներ, խողովակներ, սիֆոններ և այլն։
  • Դռների, բռնակների, փականների, ծխնիների և այլ մեխանիկական մասերի վերանորոգում։
  • Զուգարանների և սանհանգույցների փոքր տեխնիկական խնդիրների լուծում։
  • Կահույքի, դարակների, սեղանների և այլ տարրերի փոքր վերանորոգում։
  • Փոքր շինարարական և վերանորոգման աշխատանքների իրականացում։
  • Սրճարաններում առաջացող այլ տեխնիկական խնդիրների արագ հայտնաբերում և լուծում։

Սարքավորումների սպասարկման կազմակերպում

  • Սուրճի մեքենաներ և սրճաղացներ
  • Սառնարաններ և սառցարաններ
  • Օդորակման համակարգեր
  • Օդափոխության և վենտիլացիոն համակարգեր
  • Ջրի պոմպեր և ֆիլտրացիոն համակարգեր
  • Ջեռուցիչներ
  • Այլ սրճարանային և խոհանոցային սարքավորումներ  

Արտաքին մասնագետների և կապալառուների հետ աշխատանք

  • Կապի հաստատում գործող սպասարկող ընկերությունների և մասնագետների հետ։
  • Անհրաժեշտության դեպքում նոր մասնագետների և կապալառուների որոնում։
  • Աշխատանքների կազմակերպում և ժամկետների համաձայնեցում։
  • Կատարվող աշխատանքների վերահսկում։
  • Աշխատանքի որակի ստուգում։
  • Անհրաժեշտ պահեստամասերի ձեռքբերման կազմակերպում։
  • Ծախսերի վերահսկում։
  • Խնդրի վերջնական լուծման ապահովում։ 

Մասնաճյուղերի հետ աշխատանք

  • Յուրաքանչյուր սրճարանի ղեկավար տեխնիկական խնդրի առաջացման դեպքում կապ է հաստատում տեխնիկական սպասարկման և շահագործման պատասխանատուի հետ։
  • Աշխատակիցը պետք է կարողանա արագ գնահատել իրավիճակը և կայացնել որոշում:
  • Ինքնուրույն լուծել խնդիրը ներգրավել մասնագետ կազմակերպել սարքավորման վերանորոգում անհրաժեշտության դեպքում կազմակերպել փոխարինում։

Տեխնիկական խնդիրների հաշվառում-Աշխատակիցը վարելու է տեխնիկական խնդիրների հաշվառում նշելով`

  • խնդրի առաջացման մասնաճյուղը,
  • խնդրի տեսակը,
  • հաղորդման ամսաթիվը,
  • կատարված աշխատանքները,
  • ներգրավված մասնագետը կամ ընկերությունը,
  • կատարված ծախսերը,
  • խնդրի լուծման ժամկետը։

Պահանջվող հմտություններ

  • Էլեկտրիկայի հիմնական գիտելիքներ
  • Սանտեխնիկայի հիմնական գիտելիքներ
  • Մեխանիկայի և փոքր վերանորոգման հմտություններ
  • Գործիքներով աշխատելու կարողություն
  • Տեխնիկական սարքավորումների հետ աշխատելու փորձ
  • Տեխնիկական խնդիրների արագ ախտորոշման ունակություն
  • Կապալառուների և մասնագետների հետ արդյունավետ հաղորդակցվելու կարողություն
  • Կազմակերպչական և համակարգման հմտություններ
  • Պատասխանատվություն և կարգապահություն
  • Արագ արձագանքելու և խնդիրները մինչև վերջ հասցնելու ունակություն

Մենք փնտրում ենք պրակտիկ և նախաձեռնող մասնագետի, ով չի սահմանափակվի միայն խնդիրը նկատելով, այլ կվերցնի դրա ամբողջական լուծման պատասխանատվությունը։

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) hr@adamium.com էլեկտրոնային հասցեին` թեմա դաշտում նշելով թափուր հաստիքի անվանումը` «Տեխնիկական սպասարկման մասնագետ - TheJobs.am» կամ զանգահարել 060 434516  հեռախոսահամրով:


Այլ աշխատանքներ

Русскоязычный Game Presenter

Evolution
Evolution Yerevan Կես դրույք

Yerevan 2026-09-30 Կես դրույք

Գրաֆիկ դիզայներ

Գրանդ Մաստեր
Գրանդ Մաստեր Masis Լրիվ դրույք

Masis 2026-09-30 Լրիվ դրույք

Russian Speaking Game Presenter

Evolution
Evolution Yerevan Կես դրույք

Yerevan 2026-09-30 Կես դրույք

Spanish Speaking Incoming Tour Manager

Nueva Vista DMC & Tour Operator
Nueva Vista DMC & Tour Operator Yerevan Լրիվ դրույք

Yerevan 2026-09-20 Լրիվ դրույք

1C մասնագետ

Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ
Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ Masis Լրիվ դրույք

Masis 2026-09-30 Լրիվ դրույք

Լողի մարզիչ

Գրանդ Սպորտ
Գրանդ Սպորտ Yerevan Լրիվ դրույք

Yerevan 2026-09-30 Լրիվ դրույք

Senior Lawyer

Wise Law Firm
Wise Law Firm Yerevan Լրիվ դրույք

Yerevan 2026-09-30 Լրիվ դրույք

Երևանում (Շենգավիթ) հաշվապահական գրասենյ...

Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա Yerevan Լրիվ դրույք

Yerevan 2026-10-08 Լրիվ դրույք

Chinese-Speaking Training and Informatio...

Nova Solutions
Nova Solutions Yerevan Լրիվ դրույք

Yerevan 2026-09-20 Լրիվ դրույք

Դեկորացիաներ պատրաստող մասնագետ / Специа...

Սթեյջ Սթայլ ՍՊԸ
Սթեյջ Սթայլ ՍՊԸ Eghvard Լրիվ դրույք

Eghvard 2026-09-30 Լրիվ դրույք