Փնտրում ենք Տեխնիկական սպասարկման և շահագործման պատասխանատու, ով պատասխանատու կլինի ընկերության սրճարանների տեխնիկական անխափան աշխատանքի ապահովման համար։ Աշխատակիցը պետք է կարողանա ինքնուրույն լուծել առօրյա և փոքր տեխնիկական խնդիրները, իսկ ավելի բարդ դեպքերում՝ կազմակերպել և վերահսկել մասնագիտացված ծառայություններ մատուցող ընկերությունների և մասնագետների աշխատանքը։
Հիմնական պարտականություններ
Սրճարանների առօրյա տեխնիկական սպասարկում
- Էլեկտրականության փոքր խնդիրների լուծում՝ լամպեր, անջատիչներ, վարդակներ և այլն։
- Սանտեխնիկական խնդիրների վերացում՝ ծորակներ, խողովակներ, սիֆոններ և այլն։
- Դռների, բռնակների, փականների, ծխնիների և այլ մեխանիկական մասերի վերանորոգում։
- Զուգարանների և սանհանգույցների փոքր տեխնիկական խնդիրների լուծում։
- Կահույքի, դարակների, սեղանների և այլ տարրերի փոքր վերանորոգում։
- Փոքր շինարարական և վերանորոգման աշխատանքների իրականացում։
- Սրճարաններում առաջացող այլ տեխնիկական խնդիրների արագ հայտնաբերում և լուծում։
Սարքավորումների սպասարկման կազմակերպում
- Սուրճի մեքենաներ և սրճաղացներ
- Սառնարաններ և սառցարաններ
- Օդորակման համակարգեր
- Օդափոխության և վենտիլացիոն համակարգեր
- Ջրի պոմպեր և ֆիլտրացիոն համակարգեր
- Ջեռուցիչներ
- Այլ սրճարանային և խոհանոցային սարքավորումներ
Արտաքին մասնագետների և կապալառուների հետ աշխատանք
- Կապի հաստատում գործող սպասարկող ընկերությունների և մասնագետների հետ։
- Անհրաժեշտության դեպքում նոր մասնագետների և կապալառուների որոնում։
- Աշխատանքների կազմակերպում և ժամկետների համաձայնեցում։
- Կատարվող աշխատանքների վերահսկում։
- Աշխատանքի որակի ստուգում։
- Անհրաժեշտ պահեստամասերի ձեռքբերման կազմակերպում։
- Ծախսերի վերահսկում։
- Խնդրի վերջնական լուծման ապահովում։
Մասնաճյուղերի հետ աշխատանք
- Յուրաքանչյուր սրճարանի ղեկավար տեխնիկական խնդրի առաջացման դեպքում կապ է հաստատում տեխնիկական սպասարկման և շահագործման պատասխանատուի հետ։
- Աշխատակիցը պետք է կարողանա արագ գնահատել իրավիճակը և կայացնել որոշում:
- Ինքնուրույն լուծել խնդիրը ներգրավել մասնագետ կազմակերպել սարքավորման վերանորոգում անհրաժեշտության դեպքում կազմակերպել փոխարինում։
Տեխնիկական խնդիրների հաշվառում-Աշխատակիցը վարելու է տեխնիկական խնդիրների հաշվառում նշելով`
- խնդրի առաջացման մասնաճյուղը,
- խնդրի տեսակը,
- հաղորդման ամսաթիվը,
- կատարված աշխատանքները,
- ներգրավված մասնագետը կամ ընկերությունը,
- կատարված ծախսերը,
- խնդրի լուծման ժամկետը։
Պահանջվող հմտություններ
- Էլեկտրիկայի հիմնական գիտելիքներ
- Սանտեխնիկայի հիմնական գիտելիքներ
- Մեխանիկայի և փոքր վերանորոգման հմտություններ
- Գործիքներով աշխատելու կարողություն
- Տեխնիկական սարքավորումների հետ աշխատելու փորձ
- Տեխնիկական խնդիրների արագ ախտորոշման ունակություն
- Կապալառուների և մասնագետների հետ արդյունավետ հաղորդակցվելու կարողություն
- Կազմակերպչական և համակարգման հմտություններ
- Պատասխանատվություն և կարգապահություն
- Արագ արձագանքելու և խնդիրները մինչև վերջ հասցնելու ունակություն
Մենք փնտրում ենք պրակտիկ և նախաձեռնող մասնագետի, ով չի սահմանափակվի միայն խնդիրը նկատելով, այլ կվերցնի դրա ամբողջական լուծման պատասխանատվությունը։
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) hr@adamium.com էլեկտրոնային հասցեին` թեմա դաշտում նշելով թափուր հաստիքի անվանումը` «Տեխնիկական սպասարկման մասնագետ - TheJobs.am» կամ զանգահարել 060 434516 հեռախոսահամրով: