Կոմերցիոն բաժնի մասնագետ

969 просмотров Полный рабочий день 2025-04-28 Masis

Կոմերցիոն բաժնի մասնագետը ներգրավված է լինելու ներմուծման և արտահանման գործընթացների իրականացման մեջ։ Մասնագետը հաղորդակցվելու է գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ ապահովելով ժամանակին ու կանոնակարգված ներմուծման և արտահանման գործընթացները։

Պարտականություններ

  • Գործարար նամակագրության և հեռախոսազանգերի վարում։
  • Թարգմանությունների կատարում։
  • Մատակարարվող և արտահանվող ապրանքների գների, ժամկետների, պայմանագրի այլ կետերի շուրջ բանակցային գործընթացների իրականացում։
  • Նոր ապրանքատեսակների համար հարցումների կազմում և ղեկավարի առաջադրանքով պատվերների ձևակերպում։
  • Լավագույն գնային և ապրանքային առաջարկներ ներկայացնող ընկերությունների համեմատական վերլուծության կազմում։
  • Բեռնափոխադրող ընկերությունների մրցակցային առաջարկների ուսումնասիրություն, բեռնափոխադրման գործընթացի կազմակերպում։
  • Ճանապարհատրանսպորտային փաստաթղթերի պատրաստում։
  • Ներմուծման և արտահանման ողջ գործընթացի կազմակերպում։
  • Մաքսազերծման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի կազմում։
  • Անհրաժեշտ հաշվետվությունների կազմում և ներկայացում։
  • Պահանջվող ապրանքատեսականու գծով Ընկերության որակական և գնային չափանիշների համաձայն արտաքին շուկայի ուսումնասիրում։

Պահանջվող որակավորումներ

  • Ներմուծման, արտահանման և լոգիստիկայի ոլորտում փորձառությունը ցանկալի է,
  • Բարձրագույն կրթություն,
  • Համակարգչային գիտելիքներ՝ MS Office-Word, Excel, Outlook, 1C-ի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
  • Միջազգային առևտրի կանոնների, մաքսազերծման գործընթացի վերաբերյալ գիտելիքների առկայությունը / INCOTERMS / ցանկալի է,
  • Հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուների գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց ունակություն,
  • Գործարար հաղորդակցման և բանակցությունների վարման հմտություններ,
  • Ժամանակի կառավարման հմտություններ,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Խնդրահարույց իրավիճակներում արագ կողմնորոշվելու և լուծումներ տալու ունակություն, Պատասխանատվության բարձր զգացում,
  • Վերլուծական մտածողություն,
  • Ուշադրություն մանրուքների հանդեպ,
  • Գերազանց հաղորդակցման և միջանձնային հմտություններ,
  • Նախաձեռնողականություն,
  • Բարեվարքություն։

Պայմաններ և այլ դրույթներ

  • Ընկերությունն աշխատակիցներին ապահովում է Երևան-Մասիս-Երևան անվճար տրանսպորտով: Ավտոբուսը Երևանից Մասիս հասնում է 15-20 րոպեում:
  • Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ։
  • Ընկերությունը տալիս է մասնագիտական և կարիերային աճի հնարավորություն։
  • Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից։
  • Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ Ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար։

Другие работы