Ներմուծման մասնագետ / սկսնակ

Աթենք

 Данную вакансию посмотрели:  1055

  • Полный рабочий день
  • 2024-05-05
  • Yerevan

Աթենք ընկերությունը փնտրում է ներմուծման մասնագետի, ով պատասխանատվություն կկրի ընկերության կարիքներին համապատասխան ապրանքների գնման, բանակցման, ներմուծման գործընթացների կազմակերպման և վերահսկման համար: Փորձը պարտադիր չէ:

Պարտականություններ

  • Մատակարարվող ապրանքների գների, ժամկետների, պայմանագրի այլ կետերի շուրջ բանակցային գործընթացների իրականացում և վերահսկում
  • Նոր գործընկերների ներգրավում և գործարար բանակցությունների վարում
  • Հարցումների կազմում և պատվերների ձևակերպում
  • Լավագույն գնային և ապրանքային առաջարկներ ներկայացնող ընկերությունների համեմատական վերլուծություն
  • Բեռնափոխադրող ընկերությունների մրցակցային առաջարկների մշտական ուսումնասիրություն, բեռնափոխադրման գործընթացի կազմակերպում
  • Ճանապարհատրանսպորտային փաստաթղթերի պատրաստում

Պահանջներ

  • Աշխատանքային փորձը պարտադիր չէ
  • Բարձրագույն կրթություն/ ոլորտին առնչվող
  • Համակարգչային գիտելիքներ (պարտադիր` MS Excel, ցանկալի` ՀԾ)
  • Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց ունակություն

Ռեզյումեն ուղարկել [email protected] էլ փոստին, վերնագիրը նշել «Ներմուծման մասնագետ - TheJobs.am»:

Другие работы