Աթենք ընկերությունը փնտրում է ներմուծման մասնագետի, ով պատասխանատվություն կկրի ընկերության կարիքներին համապատասխան ապրանքների գնման, բանակցման, ներմուծման գործընթացների կազմակերպման և վերահսկման համար: Փորձը պարտադիր չէ:
Պարտականություններ
- Մատակարարվող ապրանքների գների, ժամկետների, պայմանագրի այլ կետերի շուրջ բանակցային գործընթացների իրականացում և վերահսկում
- Նոր գործընկերների ներգրավում և գործարար բանակցությունների վարում
- Հարցումների կազմում և պատվերների ձևակերպում
- Լավագույն գնային և ապրանքային առաջարկներ ներկայացնող ընկերությունների համեմատական վերլուծություն
- Բեռնափոխադրող ընկերությունների մրցակցային առաջարկների մշտական ուսումնասիրություն, բեռնափոխադրման գործընթացի կազմակերպում
- Ճանապարհատրանսպորտային փաստաթղթերի պատրաստում
Պահանջներ
- Աշխատանքային փորձը պարտադիր չէ
- Բարձրագույն կրթություն/ ոլորտին առնչվող
- Համակարգչային գիտելիքներ (պարտադիր` MS Excel, ցանկալի` ՀԾ)
- Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց ունակություն
Ռեզյումեն ուղարկել էլ փոստին, վերնագիրը նշել «Ներմուծման մասնագետ - TheJobs.am»: