Արտաքին կապերի և լոգիստիկայի մասնագետ

Գրանդ Մաստեր

 Данную вакансию посмотрели:  4516

  • Полный рабочий день
  • 2024-11-15
  • Masis

«Գրանդ Մաստեր» ընկերությունն աշխատանքի է հրավիրում  արտաքին կապերի և լոգիստիկայի մասնագետների :


ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

  • Բարձրագույն կրթություն
  • Ներմուծման, արտաքին կապերի և լոգիստիկայի ոլորտի աշխատանքային փորձ
  • Միջազգային առևտրի կանոնների, մաքսազերծման գործընթացի վերաբերյալ գիտելիքների առկայություն
  • Համակարգչային գիտելիքներ / պարտադիր՝ MS Office /
  • Հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուների գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց ունակություն
  • Գործարար հաղորդակցման և բանակցային հմտություններ
  • Վերլուծական մտածելակերպ, որոշումներ կայացնելու ունակություն
  • Ժամանակի կառավարման հմտություններ


ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Մատակարարվող ապրանքների գների, ժամկետների, պայմանագրի այլ կետերի շուրջ բանակցային գործընթացների իրականացում և վերահսկում
  • Գործող մատակարարների հետ ընթացիկ նամակագրության վարում
  • Նոր ապրանքատեսակների համար հարցումների կազմում և պատվերների ձևակերպում
  • Լավագույն գնային և ապրանքային առաջարկներ ներկայացնող ընկերությունների համեմատական վերլուծություն
  • Բեռնափոխադրող ընկերությունների մրցակցային առաջարկների ուսումնասիրություն, բեռնափոխադրման գործընթացի կազմակերպում
  • Ճանապարհատրանսպորտային փաստաթղթերի պատրաստում
  • Ներմուծման ողջ գործընթացի կազմակերպում և վերահսկում
  • Մաքսազերծման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի կազմում
  • Անհրաժեշտ հաշվետվությունների կազմում և ներկայացում
  • Պահանջվող ապրանքատեսականու գծով Ընկերության որակական և գնային չափանիշների համաձայն արտաքին շուկայի ուսումնասիրություն
  • Նոր գործընկերների ներգրավում և գործարար բանակցությունների վարում


ՊԱՅՄԱՆՆԵՐ

Ընկերությունն աշխատակիցներին ապահովում է Երևան - Մասիս - Երևան անվճար տրանսպորտով: Ավտոբուսը Երևանից /Գ. Նժդեհի հրապարակից և 1-ին մասի Վիելվի էլեկտրոնիկայի խանութի դեմի կանգառից/ Մասիս հասնում է րոպեում:


Տվյալ հաստիքին դիմելու համար Ձեր անձնական տվյալները կարող եք ուղարկել էլեկտրոնային հասցեին, վերնագիր դաշտում նշելով "Արտաքին կապերի և լոգիստիկայի մասնագետ - TheJobs.am":

Другие работы