Մտավոր սեփականության մասնագետը պատասխանատու է լինելու ընկերության մտավոր սեփականության օբյեկտների պահպանության, գրանցման և պաշտպանության գործընթացների համար, ինչպես նաև կղեկավարի արտաքին գործընկերների հետ համագործակցությունը և փաստաթղթաշրջանառությունը։
Աշխատանքային պարտականություններ
- Արտասահմանյան և տեղական գործընկերների հետ հաղորդակցություն և համագործակցության կազմակերպում,
- Նամակագրության ճիշտ և կառուցվածքային վարում,
- Հայերենից և այլ լեզուներից թարգմանությունների իրականացում,
- Մտավոր սեփականության օբյեկտների հսկում և վերահսկում,
- Փաստաթղթաշրջանառության կառավարում (հայտերի պատրաստում, փորձաքննության որոշումներին պատասխանում, առարկությունների հետ կապված նյութերի պատրաստում և այլն),
- Աշխատանքային միջավայրում առողջ և արդյունավետ համագործակցության ձևավորում։
Պահանջվող որակավորումներ
- Բարձրագույն կրթություն,
- Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների իմացություն,
- Համակարգչային ծրագրերի իմացություն (MS Word, Excel),
- Սովորելու և մասնագիտական զարգացման պատրաստակամություն,
- Ժամանակի արդյունավետ կառավարում
- Գերազանց հաղորդակցման և միջանձնային հմտություններ
- Ուշադրություն մանրուքների հանդեպ
- Պատասխանատվության զգացում
- Ժամանակի կառավարման հմտություններ
- Նախաձեռնողականություն
- Բարեվարքություն