Թվային ստարտափների նախագծերի համակարգող (PM)

5592 просмотров Полный рабочий день 2026-09-30 Masis
Թվային ստարտափների համակարգողը թվային գաղափարների մշակման և իրականացման գործընթացները համակարգող մասնագետ է, որը համադրում է բիզնես և թվային գործիքները և ներգրավված է թվային մարքեթինգի, կայքերի և հավելվածների հետ կապված նախաձեռնություններում։ Մասնագետը նաև ներգրավված է էկոգրագիտության նախաձեռնությունների և դասընթացների կազմակերպման գործընթացներում։
Պարտականություններ
  • Կազմակերպության թվային ստարտափ նախագծերի գաղափարների հավաքագրում, վերլուծություն, պլանավորում, համակարգում և վերահսկում
  • Տարբեր ստորաբաժանումների և Գրանդ Հոլդինգի ընկերությույունների միջև համագործակցության ապահովում
  • Ստարտափ գաղափարների մոդելավորում, ցանկալի է թվային գործիքակազմով (օրինակ Lean Canvas)
  • Նյութերի և պրեզենտացիաների պատրաստում ներքին և արտաքին հանդիպումների համար
  • Պրեզենտացիաների ներկայացում,
  • Պրոյեկտների փաստաթղթերի կազմավորում, ընթացքի մոնիթորինգ և հաշվետվությունների ներկայացում
  • Մասնակցություն նոր նախաձեռնությունների մշակմանը և ներդրմանը
  • Աշխատանք շահագրգիռ կողմերի հետ՝ նախագծերի ժամանակացույցի և որակի ապահովման նպատակով
  • Մասնակցություն էկոգրագիտության թեմայով հանդիպումների, դասընթացների և այլ կրթական նախաձեռնությունների կազմակերպման գործընթացին՝ ներառյալ նախապատրաստական աշխատանքների, մասնակիցների և անհրաժեշտ նյութերի համակարգումը
  • Թվային մարքեթինգի գործիքների և մոտեցումների կիրառման հնարավորությունների գնահատում՝ նախագծերի մշակման և առաջխաղացման գործընթացում
  • Կայքերի և բջջային հավելվածների աշխատանքի հիմնական առանձնահատկությունների, ֆունկցիոնալության և օգտագործողների փորձի (UX) վերաբերյալ պահանջների ձևավորման գործընթացներին մասնակցություն
  • Թվային պրոդուկտների մշակման և զարգացման ընթացքում տեխնիկական և բիզնես թիմերի միջև հաղորդակցության և պահանջների փոխանցման աջակցություն
Պահանջներ
  • Բարձրագույն կրթություն (ցանկալի է բիզնես կառավարման, մարքեթինգի կամ հարակից ոլորտում)
  • Նախագծերի կառավարման առնվազն փորձը ցանկալի է
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն՝ գրավոր և բանավոր
  • MS Office։ Word, Excel, PPT; Google Workspace գործիքների հմտություն
  • Պրեզենտացիաներ կազմելու և ներկայացնելու հմտություն
  • Agile / Scrum մոտեցման իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • Թվային մարքեթինգի հիմնական գործիքների և մոտեցումների իմացություն
  • Կայքերի և բջջային հավելվածների մշակման, գործարկման և աշխատանքի հիմնական առանձնահատկությունների վերաբերյալ ընդհանուր պատկերացում
  • Թվային պրոդուկտների, UX/UI-ի, User Journey-ի և հիմնական ֆունկցիոնալ պահանջների վերաբերյալ ընդհանուր պատկերացում
  • Կազմակերպվածություն, պատասխանատվություն
  • Պատասխանատվության զգացում,
  • Նախաձեռնողականություն
  • Սովորելու պատրաստակամություն
  • Ուշադրություն մանրուքների նկատմամբ
  • Առաջնորդություն,
  • Թիմում աշխատելու ունակություն,
  • Բարեվարքություն (integrity) և ազնվություն

Другие работы