Էլեկտրիկը պատասխանատու է Ընկերությունում առկա բոլոր էլեկտրական սարքավորումների անխափան աշխատանքի, մոնտաժային աշխատանքների համար, ինչպես նաև ներգրավված է լինելու արևային էներգետիկ համակարգերի տեղադրման, շահագործման և սպասարկման գործընթացներում ։
Պարտականություններ
- Կատարել բոլոր տեսակի էլեկտրական սարքավորումների, ապարատների, հաստոցների, էլ. վահանակների, լուսավորության վերանորոգման և շահագործման աշխատանքներ
- Իրականացնել արևային կայանի աշխատանքի մոնիթորինգ և անսարքությունների հայտնաբերում
- Մասնակցել սարքավորումների պլանային սպասարկման աշխատանքներին
- Իրականացնել սարքավորումների պահեստամասերի փոխարինման աշխատանքներ
- Հետևել իր կողմից օգտագործվող սարքավորումների մաքրությանը և սարքինությանը
- Պահպանել անվտանգության բոլոր ընթացակարգերը
- Պահպանել էլեկտրատեխնիկական անվտանգության կանոնները
- Աշխատանք տեխնիկական փաստաթղթերի և սխեմաների հետ
Պահանջներ
- Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն էլեկտրատեխնիկայի կամ հարակից ոլորտում
- Աշխատանքային փորձ էլեկտրամոնտաժի կամ էներգետիկայի ոլորտում
- Գծագրեր կարդալու հմտություն
- Չափիչ սարքերից օգտվելու հմտություն
- Օգտագործվող հարմարանքների, սարքերի և սարքավորումների շահագործման հմտություններ
- Օգտագործվող նյութերի հատկությունների վերաբերյալ գիտելիքներ
- Էլ. սարքավորումների, հաստոցների աշխատանքի սկզբունքների իմացություն
- Պատասխանատվության բարձր զգացում
- Հաղորդակցման գերազանց հմտություններ
- Արագ կողմնորոշվելու հմտություն
- Պարտաճանաչություն
- Սթրեսակայունություն
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն
- Ժամանակի կառավարման հմտություն
- Բարեվարքություն
Պայմաններ և այլ դրույթներ
- Ընկերությունն աշխատակիցներին ապահովում է Երևան-Մասիս-Երևան անվճար տրանսպորտով: Ավտոբուսը Երևանից Մասիս հասնում է 15-20 րոպեում:
- Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ։
- Ընկերությունը տալիս է մասնագիտական և կարիերային աճի հնարավորություն
- Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից
- Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ Ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար