Էս Թի սերվիս շինարարական կազմակերպությունը փնտրում է Ինժեներ – շինարարի:
Աշխատանքային պարտականություններ
• Կատարել շենք - շինությունների և այլ ենթակառուցվածքների շինարարական աշխատանքների ծավալների հաշվարկներ, նախահաշիվներ և թերությունների ակտեր:
• Կառավարել շինարարական կառույցների մոնտաժը, մշակել շինարարության և արտադրության կազմակերպման ծրագրերը, զբաղվել շինարարության կարգավորման և ինժեներական այլ հարցերով:
• Կատարել շենք - շինությունների ջրամատակարարման,ջրահեռացման և օդափոխության մոնտաժային աշխատանքները
• Աշխատել տեխնիկական փաստաթղթերի գծագրերի և նախագծերի հետ:
• Տիրապետել աշխատանքի պաշտպանության կանոններին և նորմերին, անվտանգության միջոցառումներին, արդյունաբերական սանիտարական և հրդեհային պաշտպանության միջոցներին:
• ՈՒսումնասիրել ժամկետների չկատարման պատճառները,
• Իրականացնել ավարտված շինարարական և տեղադրման աշխատանքների և օբյեկտների տեխնիկական ընդունումը, կազմել անհրաժեշտ տեխնիկական փաստաթղթերը:
Անհրաժեշտ հմտություններ
• Բարձրագույն տեխնիկական կրթություն,
• Աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում
• Համակարգչային ծրագրերի բազային իմացություն (MS Word, MS Excel) և Auto CAD ծրագրի իմացությոուն
• Շինարարական աշխատանքների համակարգման, ուղղորդման, հսկման հմտություններ,
• Պատասխանատվության բարձր զգացում,
• Լարված իրավիճակներում աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակություն:
Բոլոր համապատասխան թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականները /CV/ ուղարկել հասցեին՝ թեմա (Subject) բաժնում նշելով «Ինժեներ շինարար - TheJobs.am»: