SMM/SEO մասնագետ

Գրանդ Տոբակո

 Տվյալ աշխատանքը դիտել են:  722

  • Լրիվ դրույք
  • 2024-03-01
  • Yerevan

«Գրանդ Տոբակո» ՍՊ Ընկերությունն աշխատանքի է հրավիրում փորձառու և ակտիվ SMM/SEO մասնագետի

Պարտականություններ

  • Մշակել և ներդնել Ընկերության կայքի առաջխաղացմանն ուղղված գործունեություն
  • Իրականացնել Ընկերության վերաբերյալ օգտակար տեղեկատվության, անհրաժեշտ գովազդի մշակման, տեղադրման և դրանց արդյունավետ շրջանառման աշխատանքներ սոցիալական հարթակներում
  • Սոցիալական հարթակներում իրականացնել ուսումնասիրություն, կատարել վերլուծական աշխատանք, ներկայացնել հաշվետվություններ, հանդես գալ թիրախային առաջարկներով
  • Առաջարկել զարգացման նոր գաղափարներ՝ սոցցանցերում Ընկերության հետևորդների քանակի ավելացման և նրանց լոյալությունն ապահովելու նպատակով
  • Հմտորեն վարել գրագրություն, գրագետ պատասխանել մեկնաբանություններին
  • Մշակել ամենամսյա կոնտենտ պլան/ներ
  • Ապահովել Google, Yandex, YouTube որոնողական համակարգերում
  • Ընկերության մասին տեղեկությունների առաջնային հասանելիություն
  • Մշտապես հետևել սոցիալական հարթակներում տեղի ունեցող նորարարություններին

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • Առնվազն 1 տարի համապատասխան աշխատանքային փորձ
  • Սոցիալական մեդիա հարթակների և դրանց գործիքների գերազանց իմացություն /Facebook, Instagram, Tiktok, Adobe Photoshop, Adobe Illustrator, Google Ads, Google Analytics և Facebook բիզնես /
  • SMM ռազմավարություն և կոնտենտ պլան ստեղծելու ունակություն
  • Գրաֆիկ դիզայներական հմտություն
  • Հայերեն, անգլերենի և ռուսերեն (ցանկալի է) լեզուների վարժ իմացությություն

Դիմելու գործընթաց

Ուղարկեք Ձեր CV-ն հասցեին, վերնագրում նշելով "SMM/SEO մասնագետ":

Այլ աշխատանքներ