Կատեգորիա՝ Ադմինիստրատիվ/օֆիսային
Աշխատանքի տեսակը՝ Ամբողջ դրույք (ճկուն գրաֆիկով)
Աշխատանքի նկարագրություն
«Միասին» միջազգային բարեգործական հիմնադրամը փնտրում է տնօրենի օգնական:
Աշխատանքային պարտականություններ
• Կազմակերպչական աշխատանքներ իրականացնել, գործարար հանդիպումներ նախաձեռնել, կազմակերպել,
• Պատասխանել էլեկտրոնային նամակներին, հեռախոսազանգերին
• Կազմել համապատասխան փաստաթղթեր,
• Կատարել տնօրենի կողմից տրված այլ առաջադրանքներ,
• տնօրենին ենթակա աշխատակազմին ուղղված հանձնարարությունները վերահսկել, պարբերական հաշվետվություններ ներկայացնել,
• աշխատանքային այլ պարտականություններ կատարել։
Անհրաժեշտ հմտություններ
• Մասնագիտական բարձրագույն կրթություն,
• MS office փաթեթի իմացություն,
• Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացույուն (գրավոր և բանավոր),
• Լինել ազնիվ, պարկեշտ,
• Լինել պարտաճանաչ, պատասխանատու և գաղտնապահ,
• Ունենալ ինքնակրթվելու մեծ ցանկություն,
• Ունենալ թիմի հետ աշխատելու հմտություններ,
• Վերջնաժամկետները պահպանելու ունակություն:
Դիմելու համար անհրաժեշտ է ինքնակենսագրականը ուղարկել հասցեին, թեմա դաշտում նշելով "Տնօրենի օգնական - TheJobs.am":