Աշխատանքային հիմնական պարտականություններ․
* Իրավաբանական խորհրդատվության տրամադրում (գործարքներ, կորպորատիվ հարցեր և այլն)․
* Գործարքների իրավական աջակցություն և ուղեկցում․
* Իրավաբանական աուդիտի (Due diligence) իրականացում.
* Իրավաբանական բնույթի փաստաթղթերի կազմում (լիցենզավորման և արտոնագրման հայտեր, պայմանագրեր, դիմումներ, հայտեր, բողոքներ, հարցումներ և այլն).
* Ներկայացուցչություն գործնական հանդիպումներում և բանակցություններում, ինչպես պետական մարմիններում և մասնավոր կազմակերպություններում․
* Ընթացիկ իրավաբանական սպասարկում (իրավաբանական աութսորսինգ)․
* Այլ աշխատանքային պարտականություններ։
Պահանջվող որակավորում
* Բարձրագույն իրավաբանական կրթություն բակալավրիատի աստիճան, մագիստրոսի կամ այլ գիտական աստիճան ունենալը կդիտարկվի որպես առավելություն։
Պահանջվող հմտություններ
* Առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ կորպորատիվ, պայմանագրային և խորհրդատվական ոլորտներում․
* Մեդիայի և հեղինակային իրավունքի ոլորտում աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն.
* Ինքնուրույն աշխատելու և որոշումներ կայացնելու հմտություններ․
* Թիմային աշխատանքին ներգրավելու կարողություններ․
* Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն (աշխատանքային).
* Գործնական հաղորդակցության և բանակցությունների վարման հմտություններ.
* Ժամանակի կառավարման հմտություններ.
* Աշխատասիրություն և պատասխանատվություն ստանձնելու ունակություն․
* Համակարգչային գիտելիքներ․
* Պատասխանատվության զգացում։
Այլ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր` հնգօրյա աշխատանքային շաբաթ
Դիմելու համար ռեզյումեն ուղարկել էլ փոստին՝ վերնագիր դաշտում նշելով "Կորպորատիվ իրավաբան - TheJobs.am"