«Մանուկյան և որդիներ» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում վաճառող/ուհի-խորհրդատուների:
Պարտականություններ
- Հաճախորդների դիմավորում.
- Խանութ-սրահում առկա ապրանքատեսականու ներկայացում.
- Ապրանքատեսականու, դրանց սպառողական հատկանիշների և առանձնահատկությունների վերաբերյալ խորհրդատվության ապահովում.
- Օգնություն հաճախորդներին իրենց փնտրած ապրանքը գտնելու մեջ.
- Ապրանքների ընդունում պահեստից.
- Ապրանքների ժամանակին համալրման և ճիշտ դասավորվածության ապահովում, գնապիտակների առկայության հետևում.
- Ղեկավարության պահանջով այլ առաջադրանքների և հանձնարարությունների կատարում.
Պահանջներ
- Պարտաճանաչություն.
- Պատասխանատվության բարձր զգացում.
- Ուսանելու պատրաստակամություն.
- Կազմակերպչական և թիմային աշխատանքի հմտություններ.
- Ճկունություն, հաճախորդներ ներգրավելու, բանակցելու կարողություն.
- Ճշտապահություն, ազնվություն, ոչ կոնֆլիկտային բնավորություն.
Աշխատանքային փորձ պարտադիր չէ:
Աշխատանքային օրեր՝ 6 օրյա:
Ընկերությունը տրամադրում է անվճար սնունդ (lunch):
Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց CV-ները էլ. փոստի հասցեին՝ թեմա դաշտում պարտադիր նշելով "Վաճառող/ուհի-խորհրդատու - TheJobs.am":
Այլ տեղեկությունների համար զանգահարեք հեռախոսահամարին;