Մր․ ԳԻՐՈՍ ընկերությունը հրավիրում է աշխատանքի մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետի։
Աշխատանքային պարտականություններ
• Զարգացնել և իրագործել ընկերության մարդկային ռեսուրսների կառավարման ռազմավարությունը
• Իրականացնել կազմակերպության կորպորատիվ մշակույթի զարգացման և ամրապնդմանն ուղղված աշխատանքներ
• Իրականացնել անձնակազմի համալրման ամբողջական գործընթացը
• Կազմակերպել կադրային փաստաթղթաշրջանառության գործընթացը
• Պահպանել և համալրել թեկնածուների և աշխատակիցների տվյալների բազան
• Մշակել և թարմացնել ընկերության ներքին կանոնադրությունը՝ այն առավելագույնս համապատասխանեցնելով ընկերության ռազմավարությանն ու բիզնես նպատակներին
• Պարբերաբար մշակել և իրականացնել թրեյնինգներ, հանդիպումներ, շրջայցեր
• Զարգացնել աշխատակիցների մասնագիտական գիտելիքների ստուգման համար անհրաժեշտ գնահատման համակարգ
• Կազմակերպել աշխատակիցների մոտիվացիայի և արտադրողականության բարձրացմանն ուղղված միջոցառումներ
• Վարել ՄՌԿ բաժնին առնչվող բազաներ և վիճակագրություններ, պատրաստել և ներկայացնել հաշվետվություններ
• Անմիջական ղեկավարների կողմից տրվող այլ հանձնարարությունների իրականացում:
Պահանջվող որակավորումներ
• Բարձրագույն կրթություն (ցանկալի է մարդկային ռեսուրսների կառավարման կամ բիզնեսի կառավարման ոլորտներում)
• Նվազագույնը 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձի առկայություն
• ՀՀ Աշխատանքային օրենսգրքի իմացություն
• Հայերենի,անգլերենի,ռուսերենի գերազանց իմացություն
• Համակարգչային գրագիտություն
• Բարձր հուզական ինտելեկտ
• Կազմակերպչական և վերլուծական հմտություններ
• Հաղորդակցության և բանակցությունների վարման ճկուն հմտություններ
• Նորարարական, նախաձեռնողական և դրական մտածողություն
• Լարված իրավիճակներում աշխատելու կարողություն։
Դիմելու ընթացակարգը
Մեր թիմին միանալու համար խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրական էլ. հասցեին նամակի թեմա բաժնում նշելով հաստիքի անվանումը՝ «ՄՌԿ մասնագետ - TheJobs.am»: