ՄՌԿ Մասնագետ

Mr. GYROS

 This job post has been viewed:  1339

  • Full time
  • 2022-10-19
  • Yerevan

Մր․ ԳԻՐՈՍ ընկերությունը հրավիրում է աշխատանքի մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետի։

Աշխատանքային պարտականություններ

• Զարգացնել և իրագործել ընկերության մարդկային ռեսուրսների կառավարման ռազմավարությունը

• Իրականացնել կազմակերպության կորպորատիվ մշակույթի զարգացման և ամրապնդմանն ուղղված աշխատանքներ

• Իրականացնել անձնակազմի համալրման ամբողջական գործընթացը

• Կազմակերպել կադրային փաստաթղթաշրջանառության գործընթացը

• Պահպանել և համալրել թեկնածուների և աշխատակիցների տվյալների բազան

• Մշակել և թարմացնել ընկերության ներքին կանոնադրությունը՝ այն առավելագույնս համապատասխանեցնելով ընկերության ռազմավարությանն ու բիզնես նպատակներին

• Պարբերաբար մշակել և իրականացնել թրեյնինգներ, հանդիպումներ, շրջայցեր

• Զարգացնել աշխատակիցների մասնագիտական գիտելիքների ստուգման համար անհրաժեշտ գնահատման համակարգ

• Կազմակերպել աշխատակիցների մոտիվացիայի և արտադրողականության բարձրացմանն ուղղված միջոցառումներ

• Վարել ՄՌԿ բաժնին առնչվող բազաներ և վիճակագրություններ, պատրաստել և ներկայացնել հաշվետվություններ

• Անմիջական ղեկավարների կողմից տրվող այլ հանձնարարությունների իրականացում:

Պահանջվող որակավորումներ
• Բարձրագույն կրթություն (ցանկալի է մարդկային ռեսուրսների կառավարման կամ բիզնեսի կառավարման ոլորտներում)

• Նվազագույնը 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձի առկայություն

• ՀՀ Աշխատանքային օրենսգրքի իմացություն

• Հայերենի,անգլերենի,ռուսերենի գերազանց իմացություն

• Համակարգչային գրագիտություն

• Բարձր հուզական ինտելեկտ

• Կազմակերպչական և վերլուծական հմտություններ

• Հաղորդակցության և բանակցությունների վարման ճկուն հմտություններ

• Նորարարական, նախաձեռնողական և դրական մտածողություն

• Լարված իրավիճակներում աշխատելու կարողություն։


Դիմելու ընթացակարգը

Մեր թիմին միանալու համար խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրական էլ. հասցեին նամակի թեմա բաժնում նշելով հաստիքի անվանումը՝ «ՄՌԿ մասնագետ - TheJobs.am»:

Other jobs