Նկարագրություն՝
«Կամֆի» ՍՊԸ-ն փնտրում է «Էլեկտրոնային Հայաստան» նախագծի համար կայքի տվյլաների մշակման և կառավարման մասնագետի՝ կայքի ադմինիստրատորի օգնականի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։ Աշխատանքային հիմնական պարտականությունն է հավաքագրել, մշակել և տեղադրել անհրաժեշտ տվյալները կայքում և ապահովել առկա տեղեկատվության հավաստիությունն ու ճշգրտությունը։
Պարտականություններ՝
• Կայքում տեղակայված տվյալների պարբերաբար թարմացումների կատարում
• Առկա տվյալների ստուգում, անճշտությունների և սխալների շտկում
• Անհրաժեշտ տեղեկատվություն հավաքագրում, խմբագրում և տեղադրում
• Տեղեկատվության մշակման, թարմացման և տեղադրման վերաբերյալ հանձնարարականների պատշաճ կատարում
Պահանջվող հմտություններ / որակներ՝
• Բարձրագույն կրթություն
• Հայերեն լեզվի գերազանց, ռուսերեն և անգլերեն լեզուների բավարար իմացություն
• Համակարգչից օգտվելու բարձր հմտություններ
• Համացանցում տեղեկատվության որոնման բարձր հմտություններ
• Տվյալների հավաքագրման, կառավարման և վերլուծության կարողություն
• Հեռախոսային հաղորդակցման հմտություններ
• Ճշտապահություն և պարտաճանաչություն
• Աշխատանքին նվիրվածություն և բարձր պատասխանատվություն
Դիմելու Ընթացակարգ՝ Ուղարկել ինքնակենսագրականը էլ․ փոստի հասցեին։