Հաշվապահ

Այթի Ռիփորթս ՍՊԸ

 Տվյալ աշխատանքը դիտել են:  314

  • Լրիվ դրույք
  • 2022-04-15
  • Yerevan

«ԱյԹի Ռիփորթս» թիմին միանալու համար փնտրում ենք թիմային ոգով օժտված, եռանդուն մասնագետների, ովքեր սիրում են իրենց մասնագիտությունն ու գնահատում թիմային աշխատանքը։

Աշխատանքի նկարագրություն՝

  • սկզբնական հաշվառման փաստաթղթերի հիման վրա հաշվառման և համապատասխան գրանցումների իրականացում,
  • ակտիվների և պասիվների հաշվառում միջազգային ստանդարտների և հարկային օրենսդրության պահանջների համապատասխան,
  • ապրանքանյութական արժեքների, հիմնական միջոցների, դրամական միջոցների, դեբիտորների և կրեդիտորների պարտավորությունների, եկամուտների և ծախսերի հաշվառում,
  • կադրային հաշվառում, համապատասխան փաստաթղթերի կազմում,
  • հարկային և ֆինանսական հաշվետվությունների կազմում և ներկայացում,
  • հաշվարկների, հայտարարագրերի, տեղեկությունների և այլ հաշվետվությունների կազմում և ներկայացում։


Պահանջվող հմտություններ՝

  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ,
  • հաշվապահական, ֆինանսական, տնտեսագիտական կամ հարակից այլ ոլորտի բարձրագույն կրթություն,
  • հարկային օրենսդրության իմացություն,
  • ՀԾ-7 և e-invoicing ծրագրերի իմացություն,
  • Ռուսերենի գերազանց իմացություն,
  • MS Office - ի իմացություն,
  • անալիտիկ մտածելակերպ, արագ կողմնորոշվելու ունակություն,
  • հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտություններ,
  • անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն։

Այլ աշխատանքներ