Եթե ունես ինժեների մասնագիտություն, փորձ և հետաքրքրություն, փնտրում ես կայուն աշխատանք զարգանալու և առաջընթացի հնարավորությամբ, ուրեմն այս առաջարկը հենց քեզ համար է։ «Կոնցեռն-Էներգոմաշ» ՓԲ Ընկերության պրոֆեսիոնալ ինժեներական թիմի համալրման նպատակով աշխատանքի են հրավիրվում փորձառու և սկսնակ ինժեներներ՝
• Ինժեներ՝ անխափան սնուցման սարքերի սպասարկման գծով
• Ինժեներ՝ բժշկակական սարքերի սպասարկման գծով
• Ինժեներ՝ օպտիկա-լազերային սարքերի սպասարկման գծով
• Ինժեներ՝ անալիտիկ սարքերի սպասարկման գծով
Պարտականություններ
• Սարքավորումների տեղադրում և օգտագործողների ուսուցանում
• Սարքավորումների վերանորոգում և տեխնիկական սպասարկում (երաշխիքային և ետերաշխիքային)
• Սարքավորումների օգտագործողների աջակցություն նաև հեռակա կարգով
• Կատարված աշխատանքային առաջադրանքների որակի չափորոշիչների ապահովվում սահմանված վերջնաժամկետներում
• Անհրաժեշտ տեխնիկական փաստաթղթերի լրացում և վերահսկում
• Անվտանգության կանոնների պահպանում
• Աշխատաժամանակի օպտիմալ բաշխում
Պահանջներ
• Բարձրագույն կրթություն՝ ճարտարագիտական/տեխնիկական
• Հաճախորդի հետ արդյունավետ հաղորդակցման հմտություններ՝ սպասարկման ճկունություն
• Պարտաճանաչություն և պատասխանատվություն
• Սթրեսային իրավիճակներում աշխատելու կարողություն
• Ճկունություն և թիմում աշխատելու ունակություն
• Ինքնակատարելագործման ձգտում
• Էլեկտրոմոնտաժային գործիքների և չափիչ գործիքների հետ աշխատանքային փորձ
• Գործուղումների պատրաստակամություն
• Լեզուների գերազանց իմացություն` հայերեն, անգլերեն, ռուսերեն
• Աշխատանքային փորձը համապատասխան ոլորտում ՝ ցանկալի
Պայմաններ և արտոնություններ
• 5-օրյա աշխատանքային գրաֆիկ, ժ 9։։։ Արտաժամյա և գիշերային աշխատանք հավելավճարով
• Բժշկական ապահովագրություն
• Անվճար սնունդ
• Բարձր կատարողական ցուցանիշների համար պարգևավճարներ
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները էլեկտրոնային հասցեին՝ նամակի վերնագրում նշելով հաստիքի անվանումը։