Ասոցիացիայի նախագահի օգնական

1538 views Full time 2026-11-30 Yerevan

Հիմնական պարտականություններ

  • Աշխատանքային գործընթացների կազմակերպում և համակարգում՝ օրակարգի կազմում, հանդիպումների, գործնական քննարկումների և միջոցառումների պլանավորում     և կազմակերպում։
  • Հանձնարարականների կատարման վերահսկում՝ տրված հանձնարարությունների ընթացքի համակարգում, ժամկետների վերահսկում և արդյունքների վերաբերյալ     տեղեկատվության տրամադրում։
  • Նախաձեռնությունների և նոր նախագծերի մշակում՝ աշխատանքային առաջարկների ներկայացում, նոր գաղափարների առաջադրում և դրանց իրականացմանն     ուղղված աշխատանքների կազմակերպում։
  • Ժամանակակից թվային և AI գործիքների կիրառում՝ աշխատանքային գործընթացների ավտոմատացման, տեղեկատվության մշակման և կազմակերպչական     արդյունավետության բարձրացման նպատակով։

Պահանջվող հմտություններ և որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն (Ֆինանսների, տնտեսագիտության և հարակից ոլորտներում)
  • AI գործիքների գործնական կիրառման կարողություն
  •  Նոր թվային գործիքների արագ յուրացնելու և աշխատանքային գործընթացներում ներդնելու պատրաստակամություն
  • Ինքնուրույն աշխատելու, նախաձեռնողականություն ցուցաբերելու և խնդիրներին արդյունավետ լուծումներ գտնելու կարողություն
  • Բարձր պատասխանատվություն, օպերատիվություն և փոփոխվող իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն
  • Գործարար էթիկայի պահպանման սկզբունքների պահպանում    
  • Ժամանակի կառավարման, կազմակերպչական և վերլուծական մտածողության հմտություններ։

Ձեր ինքնակենսագրականները կարող եք ուղարկել armaa.career@gmail.com էլ․ հասցեին, վերնագիր դաշտում նշելով «Նախագահի օգնական - TheJobs.am»։


Other jobs