Հաշվապահ

215 views Full time 2026-08-30 Yerevan

WISE LLC-ն իրավաբանական և բիզնես խորհրդատվական ընկերություն է, որը մատուցում է իրավաբանական, հարկային, հաշվապահական և կորպորատիվ ծառայություններ տեղական և միջազգային ընկերություններին։ Մենք ընդլայնում ենք մեր թիմը և փնտրում ենք պատասխանատու, նախաձեռնող և նպատակասլաց հաշվապահի, ով կմիանա մեր մասնագիտական թիմին և կնպաստի մեր հաճախորդների հաշվապահական և հարկային գործընթացների արդյունավետ կազմակերպմանը։

Հիմնական պարտականություններ

  • Վարել ընկերությունների հաշվապահական հաշվառումը՝ համաձայն ՀՀ օրենսդրության պահանջների։
  • Պատրաստել և ներկայացնել հարկային, ֆինանսական և վիճակագրական հաշվետվություններ։
  • Պատրաստել, մշակել և վարել հաշվապահական փաստաթղթերը։
  • Դուրս գրել և հաշվառել հարկային հաշիվներ։
  • Կատարել բանկային և դրամարկղային գործարքների հաշվառում։
  • Հաշվարկել աշխատավարձերը, հարկերը և այլ պարտադիր վճարները։
  • Վերահսկել դեբիտորական և կրեդիտորական պարտքերը։
  • Վարել եկամուտների, ծախսերի և այլ ֆինանսական գործարքների հաշվառում։
  • Մուտքագրել և մշակել տվյալները հաշվապահական ծրագրերում։
  • Պատրաստել ղեկավարության կողմից պահանջվող հաշվետվություններ, վերլուծություններ և տեղեկատվություն։
  • Կատարել պաշտոնից բխող այլ գործառույթներ։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն՝ հաշվապահության, ֆինանսների կամ տնտեսագիտության ոլորտում։
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ հաշվապահության ոլորտում։
  • ՀՀ հարկային օրենսդրության և հաշվապահական հաշվառման հիմնական սկզբունքների լավ իմացություն։
  • ՀԾ Հաշվապահ ծրագրով աշխատելու փորձ։
  • MS Office փաթեթի, մասնավորապես Excel-ի լավ իմացություն։
  • Հայերենի գերազանց և անգլերենի առնվազն B2 մակարդակի իմացություն (պարտադիր)։ Ռուսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
  • Պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն։
  • Վերլուծական մտածողություն և խնդիրների ինքնուրույն լուծման կարողություն։
  • Թիմում արդյունավետ աշխատելու, ժամանակը ճիշտ կառավարելու և առաջնահերթությունները սահմանելու հմտություններ։
  • Գործընկերների և հաճախորդների հետ արդյունավետ մասնագիտական հաղորդակցման հմտություններ։

Մենք առաջարկում ենք

  • Մրցունակ աշխատավարձ՝ ըստ փորձի և մասնագիտական կարողությունների։
  • Աշխատավարձի վերանայում յուրաքանչյուր 6 ամիսը մեկ՝ ըստ աշխատանքի արդյունքների և մասնագիտական առաջընթացի։
  • Կայուն և երկարաժամկետ աշխատանք։
  • Մասնագիտական զարգացման և շարունակական վերապատրաստման հնարավորություններ։
  • Կարիերայի աճի և առաջխաղացման հնարավորություն։
  • Աշխատանք ընկերական, աջակցող և պրոֆեսիոնալ թիմում։
  • Գործնական փորձ տարբեր ոլորտների տեղական և միջազգային ընկերությունների հետ։
  • Ժամանակակից և կազմակերպված աշխատանքային միջավայր։

Դիմելու համար ռեզյումեն ուղարկել info@wiselaw.am էլ փոստին՝ վերնագիր դաշտում նշելով «Հաշվապահ - TheJobs.am»:


Other jobs