Excel-ի և տվյալների բազաների մասնագետ /նաև կրտսեր/

11 views Full time 2026-08-30 Yerevan

Ընկերությունը փնտրում է պատասխանատու, կազմակերպված և վերլուծական մտածողությամբ մասնագետի, ով կզբաղվի տվյալների հավաքագրմամբ, մշակմամբ, համակարգմամբ և տվյալների բազաների կառավարմամբ։ Հաստիքի հիմնական նպատակն է ապահովել տվյալների ճշգրիտ, ամբողջական և ժամանակին մշակումը, ինչպես նաև տեղեկատվության արդյունավետ կառավարումը՝ օգտագործելով Microsoft Excel-ը և տվյալների բազաները։

Պարտականություններ

  • Excel ծրագրով տվյալների մշակման և վերլուծության իրականացում։
  • Տվյալների բազաների վարման, թարմացման և կառավարման իրականացում։
  • Տվյալների հավաքագրման, մուտքագրման, ստուգման և համակարգման իրականացում։
  • Հաշվետվությունների և ամփոփ տեղեկատվության պատրաստման իրականացում։
  • Տվյալների ճշգրտության և ամբողջականության ապահովում։
  • Մեծածավալ տվյալների մշակման և տեղեկատվության համակարգման իրականացում։
  • Հաստիքից բխող այլ հանձնարարությունների կատարում։

Հմտություններ

  • Microsoft Excel ծրագրի իմացություն և գործնական կիրառման փորձ։
  • Տվյալների բազաների հետ աշխատելու փորձը կդիտվի որպես առավելություն։
  • Վերլուծական մտածողություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ։
  • Պատասխանատվության բարձր զգացում և կազմակերպվածություն։
  • Թիմում արդյունավետ աշխատելու և հաղորդակցվելու կարողություն։

​​​​​​​Ուղարկել ինքնակենսագրական armaa.career@gmail.com էլ. հասցեին` նշելով հաստիքի անվանումը «Excel մասնագետ - TheJobs.am»։


Other jobs