«Կեյտերինբուրգ Սերվիս» ՍՊ ընկերությունը փնտրում է պատասխանատու և կարգապահ համակարգող՝ գործընկեր կազմակերպությանը պատկանող առանձնացված պահեստում աշխատելու համար։
Ընտրված թեկնածուն պատասխանատու կլինի ապրանքների փաթեթավորման, բեռնման/բեռնաթափման գործընթացների, ինչպես նաև պահեստային աշխատանքների արդյունավետ համակարգման համար՝ համաձայն գործընկեր կազմակերպության սահմանված պահանջների։ Պահանջվում է անգլերեն լեզվի լավ իմացություն և կարողություն՝ պահեստային աշխատանքները համակարգելու թռիչքների գրաֆիկի հետ՝ ապահովելով ժամանակին մատակարարում և ճշգրիտ հաշվառում։
Այս պաշտոնը հարմար է ինչպես տղամարդ, այնպես էլ կին թեկնածուների համար։
Աշխատանքային պարտականություններ
- Կատարել ապրանքների փաթեթավորում՝ համաձայն տեխնիկական և գործառնական ստանդարտների։
- Կազմակերպել պահեստի աշխատանքը՝ ըստ թռիչքների գրաֆիկի՝ ապահովելով անհրաժեշտ ապրանքների պատրաստումը և ժամանակին առաքումը։
- Համակարգել բեռների անվտանգ բեռնման և բեռնաթափման գործընթացները՝ անվտանգության կանոնների պահպանմամբ։
- Ապահովել ապրանքների ճիշտ պահպանումը, դասավորությունը և տեղաշարժը՝ սահմանված ընթացակարգերին համապատասխան։
- Պահպանել մաքրությունը, կարգուկանոնը և անվտանգության պահանջները պահեստային տարածքում։
- Իրականացնել պահեստային գործընթացների մուտքագրում, կառավարում և վերահսկում՝ օգտագործելով մասնագիտացված ծրագրային ապահովում։
- Ժամանակին տեղեկացնել պատասխանատու անձանց ցանկացած վնասման, անհամապատասխանության, խախտման կամ արտակարգ իրավիճակի մասին։
Պահանջվող որակավորում և հմտություններ
- Ցանկալի է աշխատանքային փորձ պահեստային, լոգիստիկ կամ սննդի մատակարարման ոլորտում։
- Ավիացիոն ոլորտում աշխատանքի փորձը կդիտվի որպես առավելություն։
- Անգլերեն լեզվի լավ իմացություն՝ ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր մակարդակով։
- Համակարգչային գրագիտություն։
- Պատասխանատվության բարձր զգացում, կարգապահություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ։
- Ժամանակի արդյունավետ կառավարման և դինամիկ աշխատանքային միջավայրում արագ արձագանքելու ունակություն։
Ինքնակենսագրականը ուղարկել hrcaterinburgservice@gmail.com էլ փոստին, վերնագիրը նշելով «Պահեստի համակարգող - TheJobs.am», կամ զանգահարել +374 43 11 15 97 հեռախոսահամարին։
Company benefits
- Free lunch and beverages on working days
- Transportation reimbursement or company-provided taxi service
- Health insurance package
- Company-funded professional training and development programs
- Additional paid leave days
- Discounts on gym memberships
- Bank account opening for salary transfers at the company’s expense
- Regular team-building events and corporate retreats
- Holiday gifts and special surprises for employees on festive occasions
- Supportive and growth-oriented working environment
- Official salary and employment in full compliance with the RA Labor Code