Կիվերա Նայնոմիս ՍՊԸ փնտրում է Վաճառքի մենեջերի:
Աշխատանքային փորձի և որակավորման պահանջներ՝
- Բարձրագույն կրթություն, մարքեթինգային կրթությունը կդիտարկվի որպես առավելություն
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն
- MS Office ծրագրերի իմացություն, photoshop և corel draw ծրագրերի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն
- Նախաձեռնողական ու ստեղծագործական մոտեցում աշխատանքում
- Հաղորդակցման հմտություններ, գրագետ և հստակ խոսք։ Վաճառքի մենեջերը պետք է հեշտությամբ ընդհանուր լեզու գտնի հաճախորդների հետ, միշտ լինի ընկերասեր և քաղաքավարի, չնայած վատ տրամադրությանը:
- Սթրեսակայունություն. Վաճառողը պետք է կարողանա չհուսահատվել ձախողված գործարքի դեպքում, չարձագանքել կոպտությանը և ժպտերես մնալ՝ չնայած տհաճ պահերին:
- Աշխատանքային փորձը պարտադիր չէ, սակայն փորձի առկայությունը կդիտարկվի որպես առավելություն
Աշխատանքային պարտականություններ՝
- Բրենդի ապրանքների կատեգորիաների և տեսականու ուսումնասիրություն, ինչպես նաև ապրանքների բնութագրերի (հատկությունների) ուսանում
- Բրենդային խանութում հաճախորդների սպասարկում, ՀԾ առևտուր ծրագրով վաճառքների փաստաթղթավորում, լոյալության քարտերի հաշվառում, սպասարկում
- Խանութ մատակարարվող ապրանքների փաստաթղթերի ստուգում, ապրանքերի մուտքի էլեկտրոնային կատարում, ըստ ժամանակացույցի գույքագրումների իրականացում
- Հաճախորդների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում, գրանցում, վերլուծություն
- Մարքեթինգի բաժնի ղեկավարությամբ բրենդի սոցիալական ցանցերի, գովազդային հարթակների գործիքակազմի ուսուցում, կիրառում
- Հաճախորդների հետ հետադարձ կապի ապահովում, զանգերի կատարում, մեյլերի ուղարկում
- Ամենօրյա, ամսական հաշվետվությունների լրացում
- Աշխատանքային ժամեր՝
- Աշխատանքը հերթափոխային է, օրական 8 ժամ հերթափոխով, րոպե ընդմիջում
Աշխատանքի վարձատրությունը՝
Պաշտոնային դրույք՝ . դրամ, գումարած ամսական բոնուսներ վաճառքներից
Կենսագրականները ուղարկել m էլ փոստին, վերնագիրը նշել «Վաճառքի մենեջեր - TheJobs.am»: