Գրանդ Մաստեր

Գրանդ Մաստեր

  Արտադրություն

 Ընկերության էջի դիտումներ:  2708
  Ակտիվ աշխատանքներ:   4      Ավարտված աշխատանքներ:   6
“Գրանդ Մաստեր” ՍՊ ընկերությունն իր գործունեությունը ծավալում է 2006 թվականից:

Մինչ 2006 թ. ընկերության տարածքում գործում էր 1969 թ.-ին հիմնադրված “Մասիսի Գոֆրոտարա” արտադրական ձեռնարկությունը, որը զբաղվում էր բացառապես գոֆրոտարայի արտադրությամբ:

Հայտնի գործարար Հրանտ Վարդանյանի կողմից ձեռք բերվելուց հետո կազմակերպությունն ընդգրկվեց Հայաստանում ձեռարկությունների խոշորագույն խմբի՝ “Գրանդ Հոլդինգ”-ի կազմի մեջ: Պահպանելով գործունեության իր մասնագիտացված տեսակը՝ իրականացվեցին բազմաթիվ խոշոր ներդրումներ ընկերության վերակազմավորմանն ու արդիականացմանն ուղղված ծրագրերի շրջանակներում, ինչի արդյունքում, բացի գոֆրոարտադրությունից, ստեղծվեցին նոր արտադրամասեր և բաժիններ, այն է՝ օֆսեթ և խորը տպագրության արտադրամասեր, նախատպագրության և արտադրական դիզայնի բաժին, տեխնիկական միջոցների մատակարարման բաժին, գնումների և լոգիստիկայի բաժին, արտադրության և պլանավորման բաժին, լաբորատորիա, որն արդիականացվեց որակի վերահսկողության նպատակով՝ համալրելով նաև աշխատակազմը: Ներդրումային ծրագրերը շարունակվում են առ այսօր: Հերթական խոշոր ծրագրի ավարտը նախատեսվում է 2022 թ.: Արդյունքում գործարկվելու է վերամշակված թղթի թափոններից և առաջնային հումքից թղթի, ստվարաթղթի, ինչպես նաև սանհիգիենիկ թղթի արտադրություն:

Ներկայումս ընկերությունը Հայաստանի Հանրապետությունում ոլորտի առաջատարն է արտադրական ծավալների, սարքավորումների, որակի, աշխատակիցների քանակի, ինչպես նաև վճարված հարկերի մասով: