Բլոգ Ինչպես ճիշտ լրացնել ռեզյումե

Ինչպես ճիշտ լրացնել ռեզյումե

Ինչպես ճիշտ լրացնել ռեզյումե: Աշխատաշուկայում շահավետ ներկայանալու գաղտնիքները: Ստեղծեք ռեզյումե առցանց TheJobs.am-ում: 

Ռեզյումեն Ձեր այցեքարտն է աշխատաշուկայում: Այն փաստաթուղթ է, որը պետք է հետաքրքրի պոտենցիալ գործատուին և ստիպի նրան հրավիրել Ձեզ հարցազրույցի։ Բայց ինչպե՞ս լրացնել ռեզյումեն, որպեսզի այն հնարավորինս շահավետ արտացոլի Ձեր հմտությունները, որակները և աշխատանքային փորձը: Եկեք ներկայացնենք այս գործընթացի հիմնական քայլերը.


1. Սկսեք կոնտակտային տվյալներից:

Նախքան Ձեր փորձը և որակավորումները նկարագրելը, համոզվեք, որ Ձեր ռեզյումեն պարունակում է արդի կոնտակտային տվյալներ: Անհրաժեշտ է ներառել Ձեր ԱԱՀ, հեռախոսահամարը, էլ. փոստի հասցեն և, անհրաժեշտության դեպքում, հղումներ դեպի սոցիալական մեդիայի պրոֆիլներ կամ մասնագիտական հարթակներ:

2. Ստեղծեք համառոտ և տեղեկատվական ռեզյումե:

Ռեզյումեն պետք է լինի հակիրճ և տեղեկատվական: Օգտագործեք հակիրճ արտահայտություններ և ճշգրիտ ձևակերպումներ՝ նկարագրելու Ձեր աշխատանքային փորձը, ձեռքբերումները և հմտությունները: Մի ծանրաբեռնեք տեքստը ավելորդ տեղեկություններով. ռեզյումեի նպատակն է հետաքրքրել գործատուին, այլ ոչ թե պատմել նրան Ձեր ողջ կյանքի պատմությունը:

3. Ներկայացրեք Ձեր հիմնական որակներն ու ձեռքբերումները:

Մինչ կկազմեք Ձեր ռեզյումեն, որոշեք, թե Ձեր ո՞ր Էական հատկանիշներն ու ձեռքբերումներն եք ուզում ընդգծել: Դրանք կարող են լինել Ձեր մասնագիտական գործունեության հետ կապված հմտություններ, նախորդ աշխատատեղերում կամ ուսումնառության ընթացքում ձեռքբերումներ, ինչպես նաև անձնական հատկություններ, որոնք Ձեզ ցանկալի թեկնածու են դարձնում որոշակի աշխատանքի համար:

4. Կառուցեք Ձեր ռեզյումեն:

Լավ ռեզյումեն պետք է ունենա հստակ կառուցվածք, որը կօգնի գործատուին արագ գնահատել Ձեր պրոֆիլը: Սովորաբար ռեզյումեն բաղկացած է հետևյալ բաժիններից.

Ամփոփ կամ մասնագիտական պրոֆիլ - Ձեր հմտությունների և աշխատանքային փորձի համառոտ նկարագրությունը:

Աշխատանքային փորձ - Նախորդ աշխատանքների ցանկը՝ հակառակ ժամանակագրական հաջորդականությամբ, սկսած ամենավերջից:

Կրթություն - Տեղեկատվություն Ձեր կրթության և որակավորման մասին:

Հմտություններ – Ձեր առանցքային հմտությունների ցանկը, որոնց Դուք տիրապետում եք, և որոնք կարող են օգտակար լինել տվյալ թափուր աշխատատեղի համար:

Լրացուցիչ տեղեկություններ - ցանկացած այլ տեղեկույթ, որը կարող է օգտակար լինել գործատուին, օրինակ՝ կամավորական գործունեություն, մասնագիտական վկայականներ և այլն:

5. Կազմեք հարմարեցված ռեզյումեներ:

Դուք չպետք է օգտագործեք նույն ռեզյումեն բոլոր թափուր աշխատատեղերին դիմելու համար: Յուրաքանչյուր ռեզյումե պետք է անհատականացված լինի և նպատակաուղղված կոնկրետ թափուր աշխատատեղին: Ձեր ռեզյումեում ընդգծեք այն հմտություններն ու որակները, որոնք առավել պահանջված են տվյալ ոլորտում կամ կոնկրետ պաշտոնի համար:

6. Ստուգեք Ձեր ռեզյումեն հնարավոր սխալները ուղղելու համար:

Նախքան Ձեր ռեզյումեն ներկայացնելը, անպայման ստուգեք այն քերականական և ուղղագրական սխալները բացառելու համար: Մեկ տառասխալը կարող է պատճառ դառնալ, որ գործատուն մերժի Ձեր թեկնածությունը:

7. Պարբերաբար թարմացրեք Ձեր ռեզյումեն:


Ձեր ռեզյումեն միշտ պետք է արդիականացված լինի: Պարբերաբար թարմացրեք այն՝ հավելելով նոր աշխատանքային փորձ, կրթություն, ձեռքբերումներ և այլն, ինչը կօգնի Ձեզ ավելի արագ արձագանքել նոր թափուր աշխատատեղերին և աշխատանքի առաջարկներին:

Այս պարզ կանոններին հետևելը հնարավորություն կընձեռի ստեղծել արդյունավետ և գրավիչ ռեզյումե, որը կօգնի Ձեզ առանձնանալ աշխատանքի շուկայում և ստանալ Ձեր ուզած աշխատանքը:


Ռեզյումե կարող եք լրացնել մեր TheJobs.am կայքում, գրանցվելուց հետո: Մեր ռեզյումեի օրինակը ներկայացված է այս հոդվածում: